Անի Խաչիկյան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունիսի 4, 1993 (32 տարեկան) |
|---|---|
| Կրթություն | ԵԹԿՊԻ (2014) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Ոսկե ծիրան, Արմենիա Թի-Վի, Ա-ԹիՎի, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
Անի Խաչիկյան (հունիսի 4, 1993), հայ դերասանուհի։ Հայտնի է «Սուպեր մամա» և «Սուպեր մամա 2» ֆիլմերում Սոնայի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անի Խաչիկյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 4-ին, սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության բաժնում։ Փոքր տարիքից նկարահանվել է գովազդային հոլովակներում, ապա ճանաչման է հասել դեբյուտային «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում ունեցած դերով։ Դրան հաջորդել են դերերը «Տիգրանի մոլորակը», «Բախտաբեր», «Հատուկ բաժին» հեռուստասերիալներում և Սուպեր մամա, Սուպեր մամա 2 հումորային ֆիլմերում, Արցախյան պատերազմին նվիրված «Կյանք ու կռիվ» դրամատիկ ֆիլմում։ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին թողարկվելու է նաև իտալական «Իդեալական անծանոթներ» ֆիլմի հայկական ռիմեյքը՝ Անիի մասնակցությամբ, որն ունի «Անհայտ բաժանորդ» անվանումը[1]։
Ամուսնացել է Հայկ Բարսեղյանի հետ, 2018 թվականին ծնվել է նրանց որդին՝ Տեսլան։ 2020 թվականի ապրիլին Անին հայտնել է բաժանվելու մասին[2][3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում |
|---|---|
| 2010-2012 | «Հրեշտակների դպրոցը» |
| 2012-2013 | «Տիգրանի մոլորակը» |
| 2014 | «Սուպեր մամա» |
| 2014 | «Ամնեզիա» |
| 2015 | «Բախտաբեր» |
| 2015 | «Հատուկ բաժին» |
| 2016 | «Կյանք ու կռիվ» |
| 2017 | «Սուպեր մամա 2» |
| 2017 | «Հոսանքին հակառակ» |
| 2018 | «Խմբագրություն.am» |
| 2019 | «Իմ խաչը» |
| 2019 | «Անհայտ բաժանորդ» |
| 2020-2021 | «Հարս չկա» |
| 2021 | «Գյուղը որ կանգնի» |
| 2022 | «Ապրիր ինձ հետ» |
| 2023 | «Օպերացիա. Մեծապատիվ մուրացկանները» |
| 2023 | «Hotel grand» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սոսի, Նազենիի, Խորենի, Մարջանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ ֆիլմն իտալական հայտնի կինոնկարի պաշտոնական ռիմեյքն է». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Դերասանուհի Անի Խաչիկյանն ամուսնալուծվել է, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ Mediamax. «Անի Խաչիկյանը եւ Հայկ Բարսեղյանը բաժանվել են». Bravo.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||