Իդեալական անծանոթներ
Իդեալական անծանոթներ իտալ.՝ Perfetti sconosciuti | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն և դրամա |
Թվական | դեկտեմբերի 29, 2016[1] և 2016 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Պաոլո Ջենովեզե[2] |
Պրոդյուսեր | Մարկո Բելարդի |
Սցենարի հեղինակ | Պաոլո Ջենովեզե, Պաոլո Կոստելլա[3], Ռոլանդո Ռավելլո[3], Ֆիլիպո Բոլոնիա[3] և Պաոլա Մամինի[3] |
Դերակատարներ | Ջուզեպպե Բատիստոն, Աննա Ֆոգլիետտա, Մարկո Ջալինի, Էդոարդո Լեո, Վալերիո Մաստանդրեա, Ալբա Ռորվախեր և Կասիա Սմուտնյակ |
Օպերատոր | Ֆաբրիցիո Լուչչի |
Մոնտաժ | Կոնսուելո Կատուչչի |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Կինոընկերություն | Medusa Film |
Տևողություն | 97 րոպե |
Շահույթ | 21 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Իդեալական անծանոթներ (իտալ.՝ Perfetti sconosciuti), ռեժիսոր Պաոլո Ջենովեզեի իտալական կատակերգական ֆիլմ-դրաման[4][5]։ Ֆիլմի պրեմիերան Իտալիայում կայացել է 2016 թվականի փետրվարի 11-ին։ Առաջադրվել է իտալական «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակի 8 անվանակարգերում և ստացել է այդ մրցանակը լավագույն ֆիլմ և լավագույն սցենար անվանակարգերում։
Այն վերանկարահանվել է շատ երկրներում, այդ թվում` Իսպանիայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Հունաստանում, Չինաստանում և Ռուսաստանում։
2019 թվականի հուլիսի 15-ին այն ընդգրվել է Գինեսի աշխարհի ռեկորդների ցանկում որպես ամենաշատ վերանկարահանված ֆիլմ, որն ունի ընդհանուր առմամբ 18 տարբերակ[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսիններ Եվան ու Ռոկոն ընթրիքի են հրավիրում իրենց ամենամտերիմ ընկերներին` Կոզիմոյին ու Բիանկային, Լելեին ու Կարլոտային և Պեպեյին։ Տանտերերն ընտանեկան ճգնաժամ են ապրում. Եվան բարդ հարաբերություններ ունի իրենց դեռահաս աղջկա` Սոֆյայի հետ. աղջիկը շփվում է միայն հոր հետ։ Կոզիմոն ու Բիանկան նորապսակներ են, որոնք ուզում են երեխա ունենալ. Կոզիմոն տաքսու վարորդ է, Բիանկան` անասնաբույժ։ Լելեն ու Կարլոտան ամուսնացած են մի քանի տարի։ Նրանք ունեն երկու երեխա և ընտանեկան մի շարք խնդիրներ։ Պեպեն ֆիզկուլտորայի ուսուցիչ է, նա ամուսնալուծված է և այժմ` գործազուրկ։ Պեպեն խոստացել է ընկերներին ծանոթացնել իր նոր ընկերուհու` Լուչիայի հետ, որը, սակայն չի կարողանում գալ ընթրիքի` հիվանդ լինելու պատճառով։ Ընթրիքի ժամանակ ընկերները քննարկում են վերջերս ամուսնալուծված մի զույգի. նրանց ամուսնալուծության պատճառը դարձել էր հաղորդագրությունը, որը կինը կարդացել էր ամուսնու հեռախոսում։ Այս պատմությունը պատմելուց հետո Եվան առաջարկում է խաղ խաղալ. երեկոյի ընթացքում բոլոր շփումները (զանգեր և հաղորդագրություններ) պետք է բաց լինեին բոլոր ներկաների համար։ Երկար տատանումներից հետո ընկերներն ընդունում են խաղը, սակայն այն, ինչ ենթադրվում էր ուղղակի խաղ լինել, դառնում է մի շարք ինտիմ գաղտնիքների բացահայտման պատճառ։
Պարզվում է, որ պլաստիկ վիրաբույժ Ռոկոն արդեն երկար ժամանակ է, ինչ այցելում է հոգեվերլուծաբանի, այնինչ նրա կինը` Եվան, որն ինքը հոգեվերլուծաբան է, տեղյակ չէ դրա մասին (Ռոկոն միշտ պնդում է, թե հոգեվերլուծաբանությունն անօգուտ զբաղմունք է)։ Եվան իր հերթին ցանկանում է կրծքի պլաստիկ վիրահատություն անել, սակայն ոչ թե իր ամուսնու, այլ` մի հայտնի վիրաբույժի մոտ։ Ռոկոն իր աղջկան մի տուփ պահպանակ է տվել, որը Եվան գտել է աղջկա պայուսակում, և աղջկան բոլորի ներկայությամբ խորհուրդներ է տալիս` նրա առաջին սեռական փորձի վերաբերյալ։ Բիանկան դեռ կապ է պահում իր նախկին ընկերոջ հետ` միայն վերջինիս օգնելու համար. ամուսինը տեղյակ չէ այդ կապի մասին։ Կոզիմոյի սիրուհին` տաքսի ծառայության հեռախոսային օպերատորը, հղի է նրանից, բացի այդ` Կոզիմոն սիրային կապ ունի նաև Եվայի հետ (այս մասին պարզ է դառնում միայն դիտողին, չնայած ենթադրվում է, որ Ռոկոն ևս գուշակել է այդ կապի մասին)։ Կարլոտան առանց ամուսնուն զգուշացնելու պայմանավորվել է նրա մորը ծերանոց ուղարկելու վերաբերյալ, որն ապրում է իրենց հետ և որից Կարլոտան ցանկանում է ազատվել։ Բացի այդ, Լելեն ու Կարլոտան ունեն նաև սիրային առցանց կապեր։
Լելեն փորձելով թաքցնել իր առցանց ընկերուհու հետ նամակագրությունը` խնդրում է Պեպեին փոխել հեռախոսները, քանի որ դրանք նույն մոդելի են։ Լելեն դրա արդյունքում սկսում է նամակներ ու զանգեր ստանալ մի ոմն Լուչիոյից, որը կարծելով, թե խոսում է Պեպեի հետ, գրում է, թե կարոտում է վերջինիս համբույրները։ Բոլորը կարծում են, թե Լելեն համասեռամոլ է։ Ընկերները վատ են արձագանքում դրան, հատկապես` Կոզիմոն, որն ասում է, թե Լելեն պարտավոր էր իրեն ասել դրա մասին։ Ավելի ուշ Պեպեն ասում է հեռախոսները փոխելու մասին և բացահայտում է իր` համասեռամոլ լինելը և ասում, որ այդ պատճառով է նա կորցրել ուսուցչի աշխատանքը և հայտարարում է, որ չի ծանոթացնի Լուչիոյին իր ընկերների հետ, քանի որ ցանկանում է պաշտպանել նրան նման արձագանքներից։ Վերջապես բացահայտվում է նաև, որ տարիներ առաջ Կարլոտան անսթափ վիճակում մեքենան վարելիս վթարի ու մարդու մահվան պատճառ է դարձել, և Լելեն պատասխանատվությունն իր վրա է վերցրել` կանխելով կնոջ ձերբակալությունն ու իրենց ընտանիքի քայքայումը։
Երեկոյան պարզ է դառնում, որ հեռախոսների խաղն իրականում երբեք տեղի չի ունեցել` Ռոկոյի դեմ լինելու պատճառով։ Հյուրերը տուն են վերադառնում սովորական ընթրիքից։ Յուրաքանչյուրը շարունակում է իր ուղին. Պեպեն խոստանում է հաջորդ հնարավորության դեպքում նրանց ծանոթացնել գոյություն չունեցող Լուչիլայի հետ (որն իրականում նրա ընկեր Լուչիոն էր), Կոզիմոն Բիանկայի հետ մեքենայով տուն վերադառնալիս պատասխանում է Մարիկայի ու Եվայի նամակներին. վերջինս նույն պահին ականջից հանում է Կոզիմոյի նվիրած ականջօղերը, Կարլոտան հագնում է իր ներքնազգեստը, որը նրան խնդրել էր հանել իր առցանց սիրեկանը, իսկ Լելեն նայում է այն լուսանկարը, որը նրան ուղարկել է իր առցանց սիրուհին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջուզեպպե Բատիտսոն` Պեպե[5]
- Աննա Ֆոգլիետա` Կարլոտա[5]
- Մարկո Ջիալինի` Ռոկո[5]
- Էդուարդո Լեո` Կոսիմո[5]
- Վալերիո Մաստանդրեա` Լելե[5]
- Ալբա Ռորվահեր` Բիանկա[5]
- Կասիա Սմուտնիակ` Էվա[5]
- Բենեդետա Պորկարոլի` Սոֆյա[5]
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն իր ցուցադրության առաջին շաբաթում առաջին հորիզոնականում է եղել Իտալիայում` հավաքելով 3.7 միլիոն դոլար[4]։
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ/Փառատոն | Անվանակարգ | Մրցանակակիր/առաջադրված | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | Դավիդ դի Դոնաթելլո | Լավագույն ֆիլմ | Պաոլո Ջենովեզե | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսոր | Պաոլո Ջենովեզե | Առաջադրված | ||
Լավագույն սցենար | Պաոլո Ջենովեզե, Ֆիլիպո Բոլոգնա, Պաոլո Կոստելա, Պաոլո Մամինինի, Ռոլանդո Ռավելո | Հաղթանակ | ||
Լավագույն դերասանուհի | Աննա Ֆոգլիետա | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Մարկո Ջիալինի | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Վալերիո Մաստանդրեա | Առաջադրված | ||
Լավագույն երգ | Perfetti sconosciuti | Առաջադրված | ||
Լավագույն մոնտաժ | Կոնսուելո Կատուչի | Առաջադրված | ||
Լավագույն հնչյունավորում | Ումբերտո Մոնտեսանտի | Առաջադրված | ||
2016 | Բարի միջազգային կինոփառատոն | Տոնինո Գուերա մրցանակ` լավագույն սցենարի համար | Պաոլո Ջենովեզե | Հաղթանակ |
2016 | Տրիբեկա կինոփառատոն | Լավագույն սցենար | Պաոլո Ջենովեզե, Ֆիլիպո Բոլոգնա, Պաուլո Կոստելա, Պաուլո Մամինի, Ռոլանդո Ռավելո | Հաղթանակ |
2017 | Վիլնյուսի միջազգային կինոփառատոն | Հանդիսատեսի համակրանք[7] | Պաոլո Ջենովեզե | Հաղթանակ |
Վերանկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի դեկտեմբերի 15-ին թողարկվել է ֆիլմի հունական վերանկարահանումը` հույն դերասան և ռեժիսոր Թոդորիս Աթերիդիսի հեղինակությամբ։
- 2017 թվականին, ֆիլմի առաջին տարբերակի թողարկումից հետո, իսպանացի ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիան նկարահանել է դրա իսպանական տարբերակը[8][9]։
- Թուրքական տարբերակը` Cebimdeki Yabancı վերնագրով, նկարահանվել է Սերա Յըլմազի կողմից և թողարկվել է Թուրքիայում 2018 թվականի փետրվարի 2-ին[10][11]։
- Ֆիլմի ֆրանսալեզու տարբերակը` «Թաքցնելու բան չկա» վերնագրով նկարահանվել է Ֆրեդ Կավայեի կողմից և թողարկվել Ֆրանսիայում 2018 թվականի վերջին[12][13]։
- Հնդկաստանում 2018 թվականին տարածվել է ֆիլմի ոչ պաշտոնական վերանկարահանումը` «Բարձրախոս» վերնագրով[14][15]։
- Հարավային Կորեայի վերանկարահանումը` «Մտերիմ անծանոթներ» վերնագրով թողարկվել է Հարավային Կորեայում 2018 թվականի հոկտեմբերի 31-ին[16]։
- Հունգարական վերանկարահանման ռեժիսորը Քրիստինա Գոդան է, թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 6-ին[17]
- Մեքսիկական տարբերակը նկարահանվել է Մանոլո Քարոյի կողմից և թողարկվել է Մեխիկոյում 2018 թվականի դեկտեմբերի 25-ին և ԱՄՆ-ում` 2019 թվականի հունվարի 11-ին[18]։
- Չինական տարբերակը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2018 թվականի դեկտեմբերի 28-ին[19], մինչև Չինաստանում 2018 թվականի դեկտեմբերի 29-ին[20] և Սինգապուրում 2019 թվականի հունվարի 10-ին թողարկվելը[21]։
- Ռուսական` «Բարձր կապ» տարբերակը թողարկվել է 2019 թվականին, Սուրբ Վալենտինի օրը[22]։
2017 թվականի հունիսի տվյալներով վերանկարահանվել են ֆիլմի լեհական, գերմանական, քաթարական և շվեդական տարբերակները[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt4901306/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 Anderson Ariston (փետրվարի 16, 2016)։ «Italy Box Office: Local Comedy Trumps 'Zoolander 2' Debut»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 19, 2016
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Perfetti Sconosciuti: il film di Paolo Genovese al cinema dall’11 Febbraio»։ cinematographe.it (Italian)։ դեկտեմբերի 24, 2015։ Վերցված է փետրվարի 19, 2016
- ↑ «'Perfetti Sconosciuti' da Guinness, la commedia di Genovese è il film con più remake di sempre»։ Repubblica Tv - la Repubblica.it (իտալերեն)։ 2019-07-15։ Վերցված է 2019-07-16
- ↑ «Audience Choice Awards 2017»։ KinoPavasaris.lt/en։ ապրիլի 7, 2017։ Վերցված է հոկտեմբերի 29, 2017
- ↑ «"Perfectos desconocidos" un remake de Álex de la Iglesia»։ Jameson Notodofilmfest (իսպաներեն)։ նոյեմբերի 27, 2017։ Վերցված է սեպտեմբերի 2, 2018
- ↑ Zorrilla Mikel (մայիսի 21, 2016)։ «Álex de la Iglesia dirigirá el remake de 'Perfectos desconocidos'»։ Espinof (իսպաներեն)։ Վերցված է սեպտեմբերի 2, 2018
- ↑ Cebimdeki Yabancı(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Box Office Türkiye
- ↑ «Perfetti Sconosciuti (Perfect Strangers), Fred Cavayè to direct French remake Le Jeu (The Game).»։ Mercato Internazionale Audiovisivo (իտալերեն)։ նոյեմբերի 24, 2017։ Վերցված է սեպտեմբերի 1, 2018
- ↑ Nothing to hide Trailer ՅուԹյուբում
- ↑ Supreet Vaalee (օգոստոսի 13, 2018)։ «Film maker Paolo Genovese informed about unofficial remake Loudspeaker?»։ Sandalwood Cinema։ Վերցված է օգոստոսի 13, 2018
- ↑ «Loudspeaker movie review: Smarting with the phone»։ Bangalore Mirror (India Times)։ Bennett Coleman & Co. Ltd.։ օգոստոսի 10, 2018։ Վերցված է սեպտեմբերի 2, 2018
- ↑ Lotte Entertainment
- ↑ BÚÉK(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Fuente Anna Marie de la (2018-10-23)։ «Morelia: Pantelion to Release Manolo Caro’s Perfect Strangers in the U.S. (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-11-21
- ↑ «Launching Films | UK Film Distributors' Association»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-02-ին։ Վերցված է 2019-07-26
- ↑ :Baidu Baike
- ↑ Kill Mobile Teaser Trailer | In Cinemas 10 Jan 2019
- ↑ «Квартет И» снимает ремейк итальянского фильма «Идеальные незнакомцы»
- ↑ «Il remake di "Perfetti sconosciuti" bloccato negli Usa per colpa di Weinstein»։ Giornalettismo (իտալերեն)։ հունիսի 12, 2017։ Վերցված է սեպտեմբերի 1, 2018