Արմեն Մարգարյան (դերասան)
Արմեն Մարգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1971 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի վաստակավոր արտիստ և Գարեգին Նժդեհ մեդալ |
Արմեն Հարությունի Մարգարյան (դեկտեմբերի 11, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և դրամատիկ թատրոնի հայ դերասան: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017): Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (2005):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Մարգարյանը ծնվել է 1971 թվականին դեկտեմբերի 11-ին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 158, այժմ Մովսես Գորգիսյանի անվան միջնակարգ դպրոցում: Դեռ պատանի հասակում հաճախել է Երևանի գեղագիտական կենտրոնի թատերական ստուդիայի դասընթացներին, 10 տարեկանում նկարահանվել է իր առաջին ֆիլմում («Կիսակայարան»), որտեղ իր խաղընկերներն են եղել դերասաններ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Ալլա Թումանյանը, Լևոն Շարաֆյանը: 1989-1993 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում: ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսում (արվեստանոցում): 1992 թվականից իր ուսուցչի հրավերով ,աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
2009 թվականից որպես կրկնօրինակող դերասան և հաղորդավար աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում: Կրկնօրինակող դերասան է «Հանրային առաջին» (2007) և «Շողակաթ»(2014) հեռուստաընկերություններում[1][2]:
2005 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2012 թվականին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից «տարվա լավագույն դերասան» անվանակարգում Արմեն Մարգարյանը արժանացել է «ԱՐՏԱՎԱԶԴ» թատերական ամենաբարձր մրցանակին: Գործունեության ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի. 2007 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության «ԱՐՏԻՍՏ», 2016 թվականին՝ նույն նախարարության պատվոգրի` թատերական ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար, 2015 թվականին Երևանի քաղաքապետի «մշակույթի պատվավոր գործիչ» մեդալին, 2017 թվականին` թատրոնում և կինոյում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ ՀՀ վաստակավոր արտիստի բարձր կոչման:
Արմեն Մարգարյանը հանդես է եկել տարբեր միջազգային փառատոներում Անգլիայում, Լիտվայում, Վրաստանում, Բելառուսում, հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ արժանանալով հանդիսատեսի ու քննադատների հատուկ վերաբերմունքին:
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քլիոնթ՝ Մոլիերի «Քաղքենին ազնվական»
- Մովսես քահանա՝ Շանթի «Հին աստվածներ» (դրամա)
- Դիկոն՝ «Մեծ անտառի զավակները»
- Ռազումիխին՝ Ֆեոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»
- Բազիլյո՝ «Բուրատինոյի արկածները»
- Սուրեն՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Ներսեհ՝ Մուրացան «Ռուզան»
- Վանո՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Վաղարշակ՝ Շառոյան «Մեր բաժին ուրախությունը»
- Գորդոն՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
- Եֆրեյտոր՝ Բրեխտ «Կավճե շրջան»
- Բանկո՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
- Պանդոլֆ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»
- Ուիլյամ՝ Մ. Մեյոյի և Մ. Էնեկենի «Երջանիկ ավարտ»
- Արամ՝ Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օր»
- Կարպիս (լրագրող)՝ Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»
- Նիկոլայ՝ Ժորա Հարությունյան «Հարսնացուն հյուսիսից»
- Մակմերֆի՝ Քեն Քիզի «Թռիչք կկվի բնի վրայով»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կիսակայարան»
- «Մեծ պատմություն փոքր քաղաքում»
- «Ոչինչ չի մնա»
- «Սպանված աղավնի»
- «Երեք ընկեր»
- «Մոխրոտը»
- «Խաչագողի հիշատակարան»
- «Դիալոգներ»
- «Գարեգին Նժդեհ»
- «Poker.Am»
- «Շունչը»
- «Երկրաշարժ»
- «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»
- «Տոմբե»
- «Ծաղրածուն»
- «Հայր և տղա»
- «Գործակալ 044»
- «Հավերժական պատկեր»
- «Իմ խաչը»
- «Վերադարձ»
- «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ»
- «Գարուն ա»
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հին արքաներ» (Արմենիա) ՀԸ
- «Ռուզանի սիրտը» (Հ1) ՀԸ
- «Որբեր-2» (Հ1) ՀԸ
- «Ուր է իմ տղամարդը» (Արմենիա) ՀԸ
- «Օտարը» (Շանթ) ՀԸ
- «Երեք կյանք» (Արմենիա) ՀԸ
- «Ամնեզիա»
- «Թաքնված սեր» (Շանթ) ՀԸ
- «Հրեշների գայլը»
- «Change» (Արմենիա) ՀԸ
- «Կոռուպցիա»
- «Ճակատագրի պատասխանը» (Հ1)
- «Նռան հատիկ» (Արմենիա) ՀԸ
- «Քաոս» (Հ1) ՀԸ
- «Վերջին ուսուցիչը» (Հ1) ՀԸ
- «Թղթե երազանք» (Շանթ) ՀԸ
- «Ժիրայր Գլենց» (Հ1) ՀԸ
- «Քեզ հետ կամ առան քեզ»
- «Անատոլիական պատմություն» (Հ1)
- «Փափուկ խաղալիք» (Արմենիա) ՀԸ
- «Խաբկանք» (նոր Հայաստան) ՀԸ
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արտիստ» թատերական մրցանակ` «Տղամարդու լավագույն դերակատարման համար», 2007 թվական
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, 2012 թվական
- Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ, 2015 թվական
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2016 թվական
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, 2017 թվական[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Արմեն Մարգարյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-01-11
- ↑ «ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Արմեն Մարգարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)»։ newmag։ 2014-11-12։ Վերցված է 2017-01-11
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- ՀՀ վաստակավոր արտիստներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Էթնիկ հայ դերասաններ
- Հայ կինոդերասաններ
- Թատրոնի դերասաններ