Գալյա Նովենց
Գալյա Նովենց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1937 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 22, 2012 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1965-2012 |
Ամուսին(ներ) | Երվանդ Ղազանչյան |
Երեխա(ներ) | Հակոբ Ղազանչյան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան ՀԽՍՀ պետական մրցանակ և Արտավազդ |
Գալյա Քրիստափորի Նովենց (ի ծնե Գալինա Նովենց, հուլիսի 10, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2012, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007)։
Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի մայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին` Գյումրիի, 1977-1983 թվականներին` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի[1]։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։
Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը։
Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է մոտ 25 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.
- 1965 - Բարև, ես եմ - Նազի
- 1969 - Մենք ենք, մեր սարերը - կատարածու
- 1971 - Հեղնար Աղբյուր - Երանոսի կինը
- 1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը - Սոնայի մայրը
- 1977 - Նահապետ - Անթառամ
- 1978 - Խաղի վերջը - մայր
- 1980 - Կտոր մը երկինք - Հովակիմի կինը
- 1982 - Հին օրերի երգը - Օբերոնի մայր
- 1982 - Գիքոր - Գիքորի մայր
- 1983 - Սիրամարգի ճիչը - Աննա
- 1984 - Ճերմակ անուրջներ - Մարիամ
- 1984 - Մեր մանկության տանգոն - Սիրանույշ
- 1985 - Խնձորի այգին - Նոյեմի
- 1988 - Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ - Դավիթի մայր
- 1989 - Շնչառություն - Գայանե
- 1990 - Կարոտ - Սանամ
- 1992 - Որտե՞ղ էիր, մարդ Աստծո - մայր
- 2001 - Խենթ հրեշտակը - մայր
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ժողովրդական արտիստ (2007 թվական)
- «Արտավազդ» թատերական փառատոնի «Հատուկ մրցանակ» (2008 թվական)
- ՀՀ Պետական մրցանակ
- «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գնաց, որ վերևից նայի ու տեսնի … Ի խորոց սրտի Գալյա Նովենցի հիշատակին
- Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. Գալյա Նովենց
- Գալյա Նովենց․ Հայ կինոյի մայրը
- Գալյա Նովենցը դասարան․ամ֊ում
|
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 2012 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ