Գործակալ 044

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գործակալ 044
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրդետեկտիվ և կինոկատակերգություն
ԴերակատարներՄկրտիչ Արզումանյան, Արմեն Մարգարյան և Մարիամ Դավթյան
ԿինոընկերությունPersona Grata Group
Personaje Films
Տևողություն105 րոպե

«Գործակալ 044: Օպերացիա Գեղարդ», ռեժիսոր Հայկ Կբեյանի նկարահանած դետեկտիվ-կատակերգական ժանրի ֆիլմ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գեղարդը

Ֆիլմը պատմում է, թե ինչպես Հռոմի Պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը երեք օրով տեղափոխվում է թանգարան, սակայն Պապի ժամանումից առաջ այն թանգարանից գողանում են: Ստեղծված հատուկ հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին (Մկրտիչ Արզումանյան): Նրա Հայաստան ժամանելու առաջին իսկ վայրկյաններից ակնհայտ է դառնում, որ գործակալն անհաջողակ է, սակայն այդ անհաջողություններն ինչ-որ կերպ վեր են ածվում հաղթանակների: Հենզել Բրուտենցը ստիպված է գործել ծայրահեղ գաղտնի, ուստի շարունակ կերպարանափոխվում է և հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում[1]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան
  • Բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան
  • Սցենարի հեղինակ՝ Նարեկ Ավագյան
  • Պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան
  • Գծային պրոդյուսեր՝ Վահան Գրիշկյան

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի հիմքում ընկած է գեղարդի առևանգման պատմությունը, որպեսզի ֆիլմի շնորհիվ մարդիկ տեղեկանան Սուրբ Գեղարդի մասին[1]։
  • Նկարահանումների ժամանակ Մկրտիչ Արզումանյանը ակրոբատիկ հնարքներ է արել: Դրվագներից մեկի նկարահանման ժամանակ նա լրջորեն վնասել է թևը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]