Մարիամ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Դավթյան
Ծնվել էհունիսի 8, 1973(1973-06-08) (46 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՆելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Մարիամ Դավթյան (հունիսի 8, 1973(1973-06-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Դավթյանը ծնվել է 1973 թվականին, Մոսկվայում, ճարտարապետների ընտանիքում: Սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում և Երևանի վոկալ-երգչախմբային երաժշտական դպրոցում: Առաջին անգամ հանդես է եկել Գեղագիտության ազգային կենտրոնի Ռուբեն Թումանյանի թատրոն-ստուդիայում[1]: 1991-1995 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախ ռեժիսորական, ապա` դերասանական բաժնում: Ուսմանը զուգահեռ, ինստիտուտի 2-րդ կուրսից հանդես է եկել «Մետրո» թատրոնում, 1998 թվականին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում[2]:

1999 թվականին տեղափոխվել է Իսրայել, սովորել է Իսրայելի կառավարման քոլեջի գրաֆիկական դիզայն ֆակուլտետում, այնուհետ դիզայն-ստուդիայում աշխատել է որպես դիզայներ, հետագայում հիմնել է սեփական դիզայն-ստուդիան[3]: Մասնակցել է տարբեր թատերախմբերի ներկայացումներին: 2007 թվականին վերադարձել է Հայաստան: 2007-2009 թթ. «Երևան» ամսագրի վեբ-դիզայն ստուդիայում եղել է ստուդիայի ղեկավար: 2008 թվականից պայմանագրային հիմունքներով աշխատել է Երևանի տարբեր թատրոններում, նկարահանվել նաև հեռուստասերիալներում: 2010 թվականից որպես դերասանուհի աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[4]:

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր Մետրո թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր Սունդուկյան թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գումերսինդա՝ «Գոյա»
  • Լեդի Աննա՝ «Ռիչարդ երրորդ»
  • Սոնա՝ «Արծվաբույն»[5][6]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թ. արժանացել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին` «Ձայն լռության» ֆիլմի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱԳԱՂԱԹ.AM » Մարիամ Դավթյան. Խորասուզվելով ինքս իմ մեջ՝ կարծես շրջապատից հեռանում եմ»։ www.magaghat.am (ar-AR)։ Վերցված է 2018-06-08 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Մարիամ Դավթյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-06-08 
  3. Intell-Sol.com։ «Մարիամ Դավթյան.»։ www.7or.am (hy-HY)։ Վերցված է 2018-06-08 
  4. «Մարիամ Դավթյան – My CMS»։ nationaltheater.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-08 
  5. David H (2017-01-28), «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» / EAGLE NEST (2017), https://www.youtube.com/watch?v=TTkFotBZGd0, վերցված է 2018-06-08 
  6. «ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ՄԵՋՔ ՄԵՋՔԻ ՏՎԱԾ… - Azat Artsakh»։ artsakhtert.com (hy-am)։ Վերցված է 2018-06-08 
  7. ««Փրկեք մեր հոգիները» բեկումնային կլինի հայկական ֆիլմարտադրության զարգացման մեջ. Մարիամ Դավթյան - Life Panorama»։ life.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-08