Jump to content

Ոչինչ չի մնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչինչ չի մնա
Ոչինչ չի մնա
Երկիր Հայաստան
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 15, 2007
Լեզուհայերեն
ՌեժիսորՀրաչյա Քեշիշյան
ԴերակատարներԽորեն Լևոնյան, Նազենի Հովհաննիսյան և Հրաչյա Հարությունյան
ԵրաժշտությունՀայկո
Տևողություն90 րոպե

«Ոչինչ չի մնա», 2007 թվականին նկարահանված ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նկարահանած դրամա։

2008 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» ծրագրում[1]։

«Ոչինչ չի մնա» ֆիլմը մարդկային բնավորության, անհամաձայնության, ըմբոստության, սիրո և տառապանքի մասին է։

Արսենն ու Էլիզան ամուսնացած են 4 տարի։ Էլիզան ապրել է ԱՄՆ-ում, ամուսնությունից հետո տեղափոխվել է Երևան, որտեղ ապրում է ամուսնու հետ։ Նրանք բնակարան են վարձակալում Արսենի ընկերոջ՝ Նարեկի հետ։ Արսենը լրագրող է, Էլիզան՝ տնային տնտեսուհի։ Ամեն ինչ լավ է, քանի դեռ Լոս Անջելեսից չի ժամանել Էլիզայի ընկերուհին՝ Էլենը, որի պատճառով ընտանիքը քանդվում է. Էլենը, դավաճանելով ընկերուհուն, սկսում է հանդիպել Արսենի հետ[2]։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պրոդյուսեր՝ Հրաչ Քեշիշյան
  • Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան
  • Սցենարի հեղինակներ՝ Դավիթ Հարությունյան, Հրաչ Քեշիշյան
  • Օպերատոր՝ Արթուր Ապրեսով
  • Նկարիչ՝ Գագիկ Բաբայան
  • Կոմպոզիտոր՝ Հայկո
  • Հնչյունավորող՝ Կարեն Ծատուրյան
  • Մոնտաժ՝ Արման Մարության, Վահագն Խաչատրյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ոչինչ չի մնա». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  2. ««Ոչինչ չի մնա» ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  3. «Khoren Levonyan :: official web page». khorenlevonyan.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]