Հրաչյա Հարությունյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հարությունյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հարությունյան
Hrachya-Harutyunyan.jpg
Ծնվել է1961 փետրվարի 14
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան, Բեմադրիչ
Ամուսին(ներ)Սյուզան Մարգարյան
Երեխա(ներ)Սիրուշո
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ
IMDb[[IMDbName:
Hrachya-Harutyunyan
|ID 
Hrachya-Harutyunyan
]]

Հրաչյա Հարությունյան (փետրվարի 14, 1961(1961-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ: Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Հարությունյանը ծնվել է Երևանում, 1961 թվականի փետրվարի 14-ին։ 1979-1981 թվականներին Հրաչյա Հարությունյանը սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում, ստացել է օրիգինալ ժանրի արտիստի որակավորում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1978 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և բեմադրիչ։

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ՝ «Իրկուտսկյան պատմություն» - Ա․ Արբուզով
  • Կարլ՝ «Ժաննա դ՛Արկ» - Ժ․ Անույ
  • Անպատասխանատու՝ «Ավտոբուս» - Ս․ Ստրատիև
  • Ստվեր՝ «Ստվերը» - Շվարց
  • Մարկ Անտոնիոս՝ «Հուլիոս Կեսար» - Շեքսպիր
  • Ռոմեո՝ «Ռոմեո և Ջուլիետ» - Շեքսպիր
  • Տղամարդ՝ «Կինը և Տղամարդը» - Ն․ Ադալյան
  • Վենասն՝ «Չաո» - Մ․ Սովաժոն
  • Հիսուս Նազովրեցի՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» - Պ․ Զեյթունցյան
  • Գնդապետ՝ «Գնդապետ Թռչունը» - Խ․ Բոյչև
  • Համլետ՝ «Համլետ» - Շեքսպիր
  • Ջոն՝ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» - Գ․ Խանջյան, Վ․ Չալդրանյան
  • Ֆիլիպ Դեբնի՝ «Սիրային Խառնաշփոթ» - Հ․ Բերգեր
  • Ջեկ Թեմփլթոն՝ «Վերջին Ծաղրածուն» - Բ․ Սլեյդ
  • Դատավոր՝ «Փարիզյան Դատավճիռ» - Պ․ Զեյթունցյան
  • Մարվին՝ «№707» - Ն․ Սայմոն
  • Կոլոմբ՝ «Սերը տարիք չի հարցնում» - Ժան Կլոդ Իսլեր

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում և ԱՄՆ-ում բեմադրել է մի շարք ներկայացումներ՝

  • «Բեատրիչե»
  • «Ցիլինդր»
  • «Չաո»
  • «Հյուրանոցի տիրուհին»
  • «Վայրի աղջիկը 20 տարի անց»
  • «Մահ իտալական ձևով»
  • «Վերջին տանգոն»
  • «№ 707»
  • «Սերը տարիք չի հարցնում»

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպանել տղամարդուն»
  • «Մի ամիս գյուղում»
  • «Վերելակում»
  • «Չարենցի ուղղիչ տունը»
  • «Անհամբեր սիրահարներ»
  • «Ես և նա»
  • «Եղեգնուհի»
  • «Հաղթանակած կինը»
  • «Փուշը»
  • «Փայտե մարդը»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արա՝ «Ճերմակ Անուրջներ»
  • Աբեղա՝ «Հին Աստվածներ»
  • Քավոր Պետրոս՝ «Խաչագողի Հիշատակարանը»
  • Ռշտունի՝ «Լքյալները»
  • Նախարար՝ «Քրմուհին»
  • Արշակ՝ «Պատանդներ»
  • «Տեր Ողորմեա»
  • Հայր՝ «Եղնիկների Կածանը» (20-մասանոց գեղարվեստական ֆիլմ)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է: Կինը ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանն է, դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Սիրուշոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]