Jump to content

Սյուզան Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Մարգարյան
Ծնվել է1961 հոկտեմբերի 6
Երևան Հայաստան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերէստրադա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինՀրաչյա Հարությունյան
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Սյուզան Համլետի Մարգարյան (հոկտեմբերի 6, 1961(1961-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2003

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Մարգարյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցում, զուգահեռ՝ դպրոցական գեղարվեստական դաստիարակության տան թատերական և երաժշտական բաժիններում։ Երգել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախմբում, 1977 թվականից՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային նվագախմբում, 1978 թվականին առաջին անգամ բեմ է բարձրացել «Սերպանտին» նվագախմբի հետ։ 1979 թվականին ավարտել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը, 1984 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1980 թվականից երգել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, 1990 թվականից՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում[1]։

Ձայնասկավառակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սիրո մեղեդի», 1991
  • «Հանդիպում», 2001
  • «Օրոր», 2009
  • «Նոր տարի», 2010[2]
  • «Յունոստ Բալտիկի» միջազգային երգի փառատոնի դափնեկիր, 1981
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2003
  • Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակ», 2004

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարգարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Ձայնասկավառակները itunes կայքում