Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1979 և 1992
ՀիմնադրիրԱկսել Բակունց
ՏնօրենՏիգրան Դավթյան[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԲագրատունյաց 37/1, 3-րդ հարկ

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ, նախնական, միջին մասնագիտական երաժշտական ուսումնական հաստատություն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Երևանում ստեղծվել է «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիա», որը 1992 թվականին վերանվանվել է «Էստրադային և ջազային արվեստի քոլեջ», 1996 թվականին՝ «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ», 2004 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ[2]։

Քոլեջի նպատակն է ժամանակակից երաժշտարվեստի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստումը։ Քոլեջը համագործակցում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ուսումը կարող են շարունակել նշված բուհերի 2-րդ կամ 3-րդ կուրսերում։

Քոլեջի հիմնադիր, ջազմեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ակսել Բակունցի ծննդյան 70-ամյա տարելիցին քոլեջում տեղադրվել է նրա կիսանդրին (քանդակագործ Դավիթ Բեջանյան, կիսանդրին ստեղծվել է Բակունցի 60-ամյակի առիթով)[3]։

Դասավանդող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիների ուսումնական հաստատությունում դասավանդել և դասավանդում են`

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աիդա Սարգսյան
  • Անահիտ Մանուկյան
  • Աննա Աղաջանյան (Անչոկ)
  • Արմեն Գևորգյան
  • Արմինե Աթոյան
  • Արմինկա
  • Էլիզաբեթ Ադիկյան
  • Էմմա Պետրոսյան
  • Էռնա Յուզբաշյան
  • Իլոնա
  • Լուսինե Աղաբեկյան
  • Նարե Գևորգյան
  • Մարինե Գյուլումյան
  • Նարինե Հարությունյան
  • Նունե Եսայան
  • Ջուս
  • Ռուզաննա Ջամբազյան
  • Սեդա Ամիր-Կարայան
  • Սիլվա Հակոբյան
  • Սյուզան Մարգարյան
  • Վարդան Գաբոյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիգրան Դավթյանն ընտրվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն». armenpress.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ».(չաշխատող հղում)
  3. «Մեծարվեց էստրադային և ջազային արվեստի ուսուցման հիմնադիրը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]