Ստեփան Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Շաքարյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1935(1935-10-23)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունիսի 22, 2019(2019-06-22)[1] (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1956) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
 Stepan Shakaryan Վիքիպահեստում

Ստեփան Գրիգորի Շաքարյան (հոկտեմբերի 23, 1935(1935-10-23), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2019(2019-06-22)[1], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում։ 1952 թվականին տեղափոխվել է Երևան։ 1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։ 1986-1990 թվականներին Հայաստանի ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1998 թվականից[2]։ 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շաքարյանն ու Նարեկ Հարթունյանը Նարեկացի արվեստի միությունում

Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

  • Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, 1964 թ.
  • «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» բալետ, 1968 թ.
  • «Նախանձ» բալետ, 1966 թ.
  • «Աղավնավանք» բալետ, 1996 թ.
  • Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, 1985 թ.
  • «Կոմիտասի հիշատակին» պոեմը, 1965 թ.
  • «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, 1993 թ.
  • Սիմֆոնիկ նախերգանք, 1995 թ.

Հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝

  • «Հայելի»
  • «Անհաղթը»
  • «Պինգվին Վինը»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]