Շարմ Հոլդինգ
«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
| Ընկերության տեսակ | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
| Հիմնադրված է | 1995թ․ մարտի 25 2002թ․ հունիսի 24 (որպես հոլդինգ) |
| Հիմնադիր | Կարեն Ղազարյան Ռուբեն Ջաղինյան Հրանտ Թոխատյան |
| Վայր | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վարդանանց փողոց, 18/6 շենք |
| Երկիր | |
| Տնօրեն | Լիլիթ Մարտիրոսյան |
| Արտադրանք | կինոնկարներ, շոուներ, միջոցառումներ, համերգներ, հեռուստահաղորդումներ |
| Կայք | sharmholding.am |
«Շարմ Հոլդինգ», հայկական ընկերություն, որը զբաղվում է գովազդի արտադրությամբ և տարածմամբ, գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ, թատերական ներկայացումների, երաժշտական նախագծերի, ինչպես նաև համերգների, շնորհանդեսների կազմակերպմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շարմ» ընկերությունը հիմանդրվել է 1991 թվականին այդ ժամանակ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ և այդ համալսարանի ՈւՀԱ թմի մասնակիցներ Ռուբեն Ջաղինյանի, Կարեն Ղազարյանի և Հրանտ Թոխատյանի կողմից։ Ընկերությունը ի սկզբանե նախատեսված էր շոու միջոցառումների կազմակերպման համար, ուստի Շարմը հապավում է, որը ռուսերենից թարգմանաբար նշանակում է «Шоу Армянских Мужчин»։
Ընկերություն պաշտոնապես հիմնադրվել է 1995 թ․ մարտի 24–ին[1]։ Իր գործունեության ընթացքում Շարմը ընդլայնեց իր գործունեությունը, աստիճանաբար սկսելով զբաղվել նաև գովազդի, հեռուստահաղորդումների և այլ մեդիա արտադրությամբ։
Շարմի 90–ականների ամենահայտնի արտադրանքը «Մեր Բակը» ֆիլմն է, որը առաջին անգամ հեռուստաեթերում ցուցադրվեց 1996 թվականի ամանորին և ունեցավ կոլոսալ հաջողություն Հայաստանում։ Հետագայում ընկերությունը թողարկել է ֆիլմի սիկվել «Մեր Բակը 2» (1998), տրիկվել «Մեր Բակը 3» (2006) և «Մեր Բակը 25 տարի անց» (2021) ֆիլմերը, և «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ արտադրել համանուն հեռուստասերիալը[փա՞ստ]։
2002 թվականին ընկերությունը վերակազմավորվում է, հունիսի 24–ին հիմնադրելով «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ–ն[2]։ Հին «Շարմ» ՍՊԸ–ն սակայն շարունակում է իր գործունեությունը, ժամանակի ընթացքում փոխանցվելով «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹիՎի» ընկերությանը։
Հոլդինգի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շարմ Փրոդաքշն». իրականացնում է տեսաարտադրանքի ստեղծում՝ սկզբնական փուլից մինչև ավարտը։ Կազմակերպում է համերգներ ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս։
- «Շարմ» գովազդային գործակալություն. զբաղվում է գովազդային արշավների կազմակերպմամբ, հոլովակների պատրաստմամբ։
- «Արտ թիմ». պրոդյուսերական կենտրոն, որն իրականացնում է համերգային նախագծեր, զբաղվում մարքեթինգային և գովազդային գործունեությամբ։
- «Շարմ Փիքչրս». զբաղվում է վավերագրական, գեղարվեստական ֆիլմերի արտադրությամբ[3]։
- «Sharmony» (Շարմոնի) ձայնագրման ստուդիա։
Կոնտակտային տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայք՝ sharmholding.am
Հեռախոս՝ +374 10 56 55 57
Հասցե՝ Հայաստան, 0010, Երևան Վարդանանց փող., 18/6 շենք (Կենտրոն վարչ. շրջան)
Էլ.փոստ՝ info@sharm.am
Ֆեյսբուքյան էջ՝ facebook.com/SharmHolding/
Ինստագրամյան էջ՝ instagram.com/sharm_holding/
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««ՇԱՐՄ» ՍՊԸ». Electronic Register, Government of Armenia. Վերցված է 2025 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ». Electronic Register, Government of Armenia. Վերցված է 2025 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Շարմ Փիքչրսի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շարմ Հոլդինգ»–ի պաշտոնական կայք։ Արխիվացված Մայիս 2, 2011 Wayback Machine,
- «Շարմ Փիքչրս»-ի պաշտոնական կայք Wayback Machine (արխիվացված Հունվար 25, 2013)