Կարեն Ղազարյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | պրոդյուսեր |
Կարեն Ռաֆայելի Ղազարյան (ապրիլի 25, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոդյուսեր, դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում 1970 թվականի ապրիլի 25-ին։ Կրթություն ստացել է սկզբում Ալեքսանդր Պուշկինի անվան 8-րդ միջնակարգ դպրոցում՝ մինչև 1986 թվականը, ապա՝ 1988 թվականին ընդունվել է Երևանի գյուղատնտեսության ինստիտուտ, որն ավարտել է 1993 թվականին՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ[1]։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ղազարյանի հայրը՝ Ռաֆայել Ղազարյանը, շինարար-ինժեներ է, մայրը՝ Ժաննա Փափազյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Ղազարյանի կինը՝ Լիանա Սուքիասյանն է (2 մայիսի, 1973 թ.): Ունի երեք զավակ՝ մեկ որդի և երկվորյակ դուստրեր։
Աշխատանքային գործունեության սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կարիերան սկսվել է Ուրախների և հնարամիտների ակումբից (ՈՒՀԱ). ապա՝ ճանապարհ դեպի հեռուստատեսություն։ Ընկերների հետ միասին սկսելով ժամանցային նախագծերից՝ հասան գեղարվեստական կինոնկարի ստեղծման՝ նկարահանելով «Մեր բակը» (1996), հետագայում ստեղծվեց կինոնկարի ևս երկու մաս։ «Մեր բակը» դարձավ հայ հանդիսատեսի անչափ սիրված ֆիլմերից մեկը։ 1993 թվականից մինչ օրս Ղազարյանը նաև Հայաստանի ՈւՀԱ ասոցիացիայի նախագահն է։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել ՈւՀԱ այնպիսի հայտնի թիմեր, ինչպիսիք են «Նոր հայերը» և «Հայկական նախագիծը»։ 2008- 2014 թվականները Ղազարյանը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում դասավանդել է գովազդի մեթոդներ և կրեատիվ։ 1992-2013 թվականներին զբաղեցրել է Շարմ Հոլդինգ[2] գովազդային գործակալության տնօրենի պաշտոնը և ղեկավարել է ընկերության գովազդային բաժինը։
Աշխատանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ղազարյանը դեռևս 1991 թվականին հիմնադրված և ներկայումս Հայաստանում առաջատար «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրենն է։ Ընկերությունը համագործակցում է խոշոր կինոընկերությունների, հեռուստաալիքների («Արմենիա Թի-Վի», Հայաստանի հանրային հեռուստատեսություն, «Fashion TV», ռուսաստանյան СТС հեռուստատեսային ցանց, «Միր Թի-Վի» և այլն), պետական կառույցների (Երևանի քաղաքապետարան, ՀՀ Պաշտպանության, Մշակույթի, Սփյուռքի նախարարություններ), հիմնադրամների («Հայաստան» համահայկական հիմնադրամ, «Լուսաբաց» մշակութային հիմնադրամ, «Մասնակից եմ» բարեգործական հիմնադրամ, որի հիմնադիրներից մեկն է Կ. Ղազարյանը) և մշակութային կենտրոնների հետ։ Ինչպես և ինքը Ղազարյանը՝ նրա գլխավորած ընկերությունը նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ նախագծեր, որոնք ստեղծվել են մի շարք հայ և ռուս անվանի արտիստների և ռեժիսորների հետ համագործակցելու արդյունքում, մասնավորապես՝ Վիգեն Չալդրանյան (Վարդապետի լռությունը), Ռոդիոն Նահապետով (Իմ մեծ հայկական հարսանիքը), Սաիդա Մեդվեդևա (100, Ջուր), Մհեր Մկրտչյան (Կռիվ և կյանք), Գոռ Կիրակոսյան (Տոմս դեպի Վեգաս, Քայլ ձիով), Դավիթ և Ռոբերտ Սահակյանցներ (Անահիտ) և էլի շատ-շատ ուրիշներ։ 2007 թվականին Ղազարյանը դարձավ «Prime Commercial» ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։ Այն գովազդային ու մարկետինգային ծառայությունների լայն սպեկտր առաջարկող գովազդային գործակալություն է։ Ղազարյանը նաև մի շարք միջազգային փառատոների ժյուրիի անդամ է, այդ թվում՝ Բելառուսում անցկացվող «Սպիտակ քառակուսի» գովազդի ամենամյա փառատոնի և «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի։
2019 թ. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ – Տնօրեն
Կարեն Ղազարյանի մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնում նշանակվելուց ի վեր նոր շունչ է հաղորդվել կառույցին։ Նրա աշխատանքային գործունեության ընթացքում կատարվել է վերազինում լուսային և ձայնային նոր սարքավորումներով, կառույցի համար ձեռք է բերվել «Ստենվեյ» ռոյալ, որն իր տեսակով եզակի է Հայաստանում։ Կատարվել են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ։ Վերանորոգվել և կահավորվել է բասկետբոլի խաղերի համար նախատեսված սպորտային դահլիճը։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է դարձել անցկացնել բազմատեսակ միջոցառումներ, որնցից մի մասը եղել են նոր ձևաչափով մարզահամերգային համալիրի համար[փա՞ստ]:
2020-2021 թթ. ՀՊՄՀ տնտեսագիտական ամբիոն - դասախոս
2021-2022 թթ. ՀՊՄՀ ռեժիսուրայի ամբիոն – դասախոս
Անցկացրած միջոցառումների ցանկ`
Պետական տարբեր տեսակի միջոցառումներ.
Օրինակ` ԵԱՏՄ ժողով, Դատական Դեպարտամենտ, Նախագահի երդմնակալության արարողություն
Սպորտային տարբեր մրցաշարեր
Օրինակ` «Mix Fight» մարտեր առանց կանոնների, բասկետբոլի մրցաշարեր, շախմատի աշխարհի առաջնություն
Հանրահայտ աստղերի համերգներ
Օրինակ` Բաստա, Ալեքսանդր Ռոզենբաում, Նատալիա Օրեյրո, Գոռ Սուջյան, Սոսո Պավլիաշվիլի, Ավիշաի Կոհեն, Լինդա, Սևակ Խանաղյան
Տարբեր ֆորմատի նկարահանումներ
Օրինակ` Նախընտրական բանավեճեր, Դիմակահանդես, Տեսահոլովակներ
Հայաստանի Պետական Նվագախմբի հետ համատեղ համերգների եւ փառատոնների անցկացում
Տարբեր ֆորմատի միջոցառումների
Օրինակ` «Ոսկե Ծիրան» փառատոնի բացման արարողություն, «Մեր Բակը 2» ֆիլմի ցուցադրւթյուն, Ջրային Կրկես, Մեքենաների ցուցադրություն
Տարատեսակ ցուցահանդեսներ
Օրինակ` DigiTech, Big Christmas Market, Logos Expo
Պրոդյուսերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Ղազարյանը հիմնականում զբաղվում է պրոդյուսերությամբ։ Վերջին 16 տարիների ընթացքում կյանքի է կոչվել ավելի քան 16 խոշոր կինոնախագիծ.
- Գեղարվեստական կինոալմանախ «Մեր երազանքի ճանապարհը» (2017)
- Անիմացիոն կինոնկար Օլիմպիկոս (կթողարկվի 2018թ., ինչ-ինչ պատճառներով անիմացիոն ֆիլմի ստեղծումը հետաձգվել էր և մեծ էկրաններին կբարձրանա 2021 թվականի մայիսի 27-ին)
- Գեղարվեստական կինոնկար «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» (2017)
- Գեղարվեստական կինոնկար «Կյանք ու կռիվ» (2016)
- Script-reality ոճում նկարահանված Արմատներ կինոնկար (2016)
- Վավերագրական կինոնկար Աննա Հեդվիգ Բյուլ. Վերջին աղոթքը (2016)
- Գեղարվեստական կինոնկար Վարդապետի լռությունը (2016)
- Կատակերգական ֆիլմ Հյուսիս-հարավ (2015)
- Գեղարվեստական կինոնկար Անավարտ թռիչք (2015)
- Անիմացիոն կինոնկար Անահիտ (2014)
- Փաստագրական ֆիլմ. Պատմության կեղծարարները.Ադրբեջան (2014)
- Վավերագրական կինոնկար Հռոմից ավելի հին մայրաքաղաքը (2014)
- Գեղարվեստական կինոնկար Կիսալուսնի ծովածոցը (2014)
- Կատակերգական ֆիլմ Քայլ ձիով (2013)
- Մյուզիքլ Սիրո կամուրջ (2013)
- Մինիսերիալ Իմ մեծ հայկական հարսանիքը (2004)
- Վավերագրական կինոնկար Քանի դեռ կամ (2000)
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են այնպիսի թիմեր, ինչպիսիք են՝ Նոր հայեր, «Армянский проект» (Հայկական նախագիծ)։
Նա մի շարք հեռուստանախագծերի պրոդյուսերն է։ Հանդես է եկել որպես Երևանին նվիրված «Քանի դեռ կամ» փաստագրական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Моя большая армянская свадьба» (Իմ մեծ հայկական հարսանիք) գեղարվեստական ֆիլմի համապրոդյուսեր։ Նաև մի շարք միջազգային գովաղդային փառատոնների ժյուրիի անդամ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով՝ երկրի մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար[3]
- Երախտագիտության մեդալ (2015 թ.)[4]
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016 թ.[5]
- Գրականության և արվեստի բնագավառում՝ կինոարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Շարմ Հոլդինգ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Մեդալներ և պատվոգրեր ՀՀ մշակույթի նախարարությունում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Կ. Ռ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «yerevan.am | Քաղաքապեոտի որոշումներ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարեն Ղազարյանի մասին kinopoisk.ru կայքում
- Կարեն Ղազարյանի հարզազրույցը banker.am կայքին(չաշխատող հղում)
- Կարեն Ղազարյանը՝ «Առավոտ Լուսո» հաղորդման տաղավարում 2017թ.
- Օլիմպիկոս անիմացիոն մուլտֆիլմի թրեյլերի հղումը