Քանի դեռ կամ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | վավերագրական |
Թվական | 2000 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Միքայել Դովլաթյան |
Սցենարի հեղինակ | Հակոբ Ռուբինյան |
Տևողություն | 55 րոպե |
«Քանի դեռ կամ», վավերագրական ֆիլմ Երևանի մասին՝ նկարահանված 2000 թվականին։ Մտահղացման հեղինակը Ռաֆայել Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակը՝ Հակոբ Ռուբինյանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները որքան էլ հոգս, իսկ երբեմն, անգամ, ցավ պատճառեն ծնողներին, միևնույն է՝ վերջիններս ներում են իրենց զավակներին։ Ցավոք, մեր ծնողների իրական մեծությունն ու արժեքը մենք հաճախ հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ գտնվում ենք նրանցից հեռու կամ էլ, երբ արդեն կորցրած ենք լինում նրանց։ Ֆիլմը Երևանի մասին է, գլխավոր հերոսը… ձայնն է՝ շատ ու շատ բաներ վերապրած և այսօր էլ ապրող հինավուրց քաղաքի սրտի Ձայնը. մարդկային փոխհարաբերություններ, այնքան ծանոթ ու անկեղծ պատմություններ, որ չեն կարող իրենց արձագանքը չգտնել մեզանից յուրաքանչյուրի հոգում։
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Միքայել Դովլաթյան
- Հեղինակային խումբ՝ Ռուբեն Ջաղինյան, Արմեն Հակոբջանյան, Կարո Կիրակոսյան
- Անդրկադրային ձայն՝ Հրանտ Թոխատյան։