Ստեփան Լուսիկյան
Ստեփան Լուսիկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1956[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 24, 2001 (45 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հայաստանի մշակույթի նախարարություն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1981) և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Ստեփան Սարգսի Լուսիկյան (փետրվարի 21, 1956[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2001, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ (թաղված է Երևանում)), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործության բաժինները, դասախոսություններ է կարդացել Մ. Լյութերի անվան համալսարանում (Հալլե, Գերմանիա)։ 1992-1998 թվականներին եղել է ՀՀ մշակույթի փոխնախարար, 1998-2001 թվականներին՝ Հոգևոր երաժշտության կենտրոնի ղեկավար։
Գրել է բալետ՝ «Ճպուռն ու մրջյունը» (բեմ.՝ 1990 թվական, Երևանի օպերայի և բալետի թատրոն), դաշնամուրային կոնցերտներ, կամերային սիմֆոնիա, լարային կվարտետ, վոկալ և գործիքային մանրանվագներ, երգեր (Վահան Տերյանի, Վահան Թեքեյանի, Ռազմիկ Դավոյանի խոսքերով), թատերական երաժշտություն[2]։
2012 թվականին լույս է տեսել Դանիել Երաժիշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների (1975-1981 թվականներ, Մոսկվա) դափնեկիր
- Միջազգային մրցույթի (1996 թվական, Գերմանիա) մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5113
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
|