Դանիել Երաժիշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիել Երաժիշտ
Դանիել Երաժիշտ.jpg
Դանիել Երաժիշտը մամուլի ասուլիսի ժամանակ, Երևան, 2013
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 18, 1946(1946-01-18) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր, երաժշտագետ
Գործիքներջութակ
ԱշխատավայրՏիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց
ՇրջանավարտԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Դանիել Երաժիշտ (Գրիգոր Արշավիրի Դանիելյան, հունվարի 18, 1946(1946-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումը սկսել է Կապանում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1964 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժին՝ Ժան Տեր-Մերկերյանի դասարան։ Գերազանցությամբ ավարտել է նույն կոնսերվատորիայի երաժշտագիտական (1971, ղեկավար՝ պրոֆեսոր Ռոբերտ Աթայան) և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության (1974, ղեկավար՝ պրոֆեսոր Միքայել Մալունցյան) բաժինները։ 1982 թվականին ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան, որը գերազանցությամբ ավարտել է 1985 թվականին (պրոֆեսոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ)։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1969 թվականներին դասավանդել է Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, 1966-1972 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան, 1973 թվականին՝ Լենինականի, 1974-1977 թվականներին՝ Կապանի երաժշտական ուսումնարաններում։ 1994 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1977-1979 թվականներին եղել է Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, որի հետ համագործակցել են նաև դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Ալեքսեյ Լյուբիմովը։ 1980-1981 թվականներին Դավիթ Խանջյանի հրավերով եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ։

1982 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնում որպես նվագախմբի ղեկավար և դիրիժորության դասախոս։ 1993 թվականից վերստին դասավանդում է կոնսերվատորիայում՝ կամերային անսամբլի, այնուհետև՝ լարային կվարտետի ամբիոնում։ 2001 թվականից կոնսերվատորիայի դոցենտ է։

Հիմնադրման օրվանից (1997) Դանիել Երաժիշտն աշխատում է նաև «Հոգևոր երաժշտության պետական կենտրոնում»։ 2006-2007 թթ. կենտրոնի երգչախմբի դիրիժորն էր (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան)։

Հայաստանում առաջինն է հիմնադրել և ղեկավարել հոգևոր երաժշտության համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982-1986), Ազգային ռադիոյի «Գանձերը» (1990-1991), և 1991 թվականից՝ կրկին «Շարականը», որի գեղարվեստական ղեկավարն է։ Առաջին «Շարականի» հետ համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում։ 1984 թվականին մասնակցել են Նիդերլանդներում կայացած հոգևոր երաժշտության փառատոնին, իսկ 1985 թվականին՝ Բախի և Հենդելի ծննդյան 300-ամյակին նվիրված փառատոնին՝ Մերձբալթյան հանրապետություններում։

Դանիել Երաժիշտը ելույթներ է ունեցել երգիչներ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ, կատարել է բազմաթիվ ձայնագրություններ ռադիոյի ֆոնդի համար։ Մոսկվայի «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակ, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է լազերային սկավառակ` շարականների, տաղերի, գանձերի իր մշակումներով, որոնք կատարում է Ազգային ռադիոյի «Շարական» համույթը (The music of Armenia, Sharakan, 1996)։

"Շարական" անսամբլ

Հայաստանում առաջինն է նվագել բլոկֆլեյտա։ Որպես գնահատանքի արտահայտություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը «Շարական» համույթին նվիրաբերեց «Moeck» մակնիշի բլոկֆլեյտաների քառյակ, որոնք այժմ գտնվում են «Տաղարան» համույթում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Երաժշտի մշակումները կատարել և կատարում են երգչուհի Հասմիկ Պապյանը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, Մոսկվայի հայկական կամերային երգչախումբը (ղեկավար՝ Նելլի Անդրեասյան), լիտվացի երգչուհի Գեդրե Կաուկայտեն, «Musica Humana» համույթը (Վիլնյուս), երգեհոնահարուհիներ Լյուբով Շիշխանովան (Բեռլին, Լայպցիգ, Մագդեբուրգ, 1984), Յուրատե Լանդսբերգիտեն (Վիլնյուս, Բեռլին, Երևան), ուրիշները։

Ձախից աջ՝ Դանիել Երաժիշտ, Ժան Տեր-Մերկերյան, դաշնակահարուհի Զիլինե Զաքարյան, կլառնետահար Ալբերտ Առաքելյան

Դանիել Երաժշտի հոգևոր երկերի երգեհոնային տարբերակները Վահագն Ստամբոլցյանի նվագացանկի անբաժան մասն են, որոնք հնչել են Մոսկվայում, Ռիգայում, Սանկտ Պետերբուրգում, ձայնագրվել սկավառակի վրա։

Դանիել Երաժիշտի 400-ից ավելի երաժշտագիտական հոդվածներ ու էսսեներ տպագրվել են Հայկական հանրագիտարանում, «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Նոր դար» «Հայաստանի Հանրապետություն», «Հայրենիքի ձայն», «Հայք», «Երաժշտական Հայաստան» և այլ թերթերում ու հանդեսներում, արտատպվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական մամուլում։ 2010-2018 թվականներին «Իրատես» թերթի երաժշտական մեկնաբանն էր[2]։ Հիմնադրման օրվանից «Հայ արվեստ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է, հեղինակ մի շարք հոդվածների, որոնք տպագրվել են նաև «Երաժշտական Հայաստան» ամսագրում։ Լավագույն հրապարակախոսական հոդվածի համար 2006 թ. արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին։
2005 թ. Վահագն Ստամբոլցյանի հետ կազմել և հրատարակել է «Երգեհոնային գրքույկ» ժողովածուն, որը պարունակում է հայ կոմպոզիտորների հոգևոր երգեր։
2012 թ. լույս է տեսել Դանիել Երաժիշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը։
2013 թվականին լույս է ընծայել «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածուն։
Հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների և գրքերի՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին...» (2008 թ.), «Հրաշամանուկներ» (2009 թ., 2 հատոր)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով) - Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005, էջ 330, ISBN 5-89700-026-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]