Աննա Մայիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Մայիլյան
Annamailyan.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է1970, հոկտեմբերի 23
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերդասական, հոգևոր և ժողովրդական երգեր
Մասնագիտություներգչուհի, սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքannamayilyan.com
Anna Mayilean Վիքիպահեստում

Աննա Լեոնիդի Մայիլյան, հայ երգչուհի (սոպրանո), ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ:

Ուսումնառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում, 1970 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1992), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1996)։ Կատարելագործվել է «Մոցարտ» ակադեմիայում (1997-1998, Լեհաստան), «Վիլլեքրոզ» ակադեմիայում (Ֆրանսիա), «Հարիկլեա Դարկլե» ակադեմիայում (Ռումինիա)։ Վարպետաց դասեր է ստացել Արաքս Դավթյանի, Քերսթին Մայերի (Շվեդիա), Աննա Դեյնոլդսի (Գերմանիա), Էլլա Բլահովայի (Չեխիա), Մարիաննա Նիկոլեսկուի (Ռումինիա), Քերոլ Սմիթի (Շվեյցարիա) մոտ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից մեներգել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում, 2010 թվականից դոցենտ է։ Երևանում 2000 թվականին հիմնել է «Սաղմոս» մշակութային կենտրոնը և «Վարպետներ» վոկալ անսամբլը։ 2006 թվականին հիմնել և ղեկավարում է «Էթնո» վոկալ եռյակը։ Մասնակցել է համերգային փառատոների, մրցույթների (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կանադա և այլն)։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Երևանում «Կոմիտաս-125» վոկալ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի, 1996 թվականին Ավստրոգերմանական և հայ երգի հանրապետական մրցույթում՝ 1-ին մրցանակի, 2000 թվականին Ռումինիայում Հարիկլեա Դարկլեի անվան միջազգային մրցույթում՝ ոսկե մեդալի և դափնեկրի կոչման։ 2001 թվականին Իտալիայում «Իբլա-Գրանդ Պրայզ» միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման՝ հայ և արևմտագերմանական երգի յուրահատուկ մատուցման համար։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

2008 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը[1]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգացանկում են հոգևոր և ժողովրդական երգեր, դասական և ժամանակակից հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]