Արաքսյա Դավթյան
Արաքսյա Դավթյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Արաքսյա Աշոտի Դավթյան |
Ծնվել է | 1949, ապրիլի 22, Բերդավան Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | 2010, հուլիսի 28 Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Երևան |
Ժանրեր | սոպրանո |
Մասնագիտություն | Երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Արաքսյա Աշոտի Դավթյան (ապրիլի 22, 1949, Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2010, Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (2004)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաքսյա Դավթյանը ծնվել է 1949 թվականին Տավուշի մարզի Բերդավան գյուղում։ Սովորել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում (վոկալի ուսուցիչ՝ Մ. Չոլախյան)։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1975-1986 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի, 1986-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ 1996 թվականից դասավանդել է վոկալ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Մինչև կյանքի վերջը դասավանդել է Մոսկվայում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգասրահներում «Կարնեգի Հոլ» (Նյու Յորք), «Գավո» (Փարիզ), «Կոնցերտ Գեբաու» (Ամստերդամ), «Սենտր Հոլլ» (Տոկիո), հանդես եկել աշխարհահռչակ երաժիշտների հետ, այդ թվում՝ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի (ղեկավար՝ Վլադիմիր Սպիվակով) հետ։ Երգացանկում են արևմտաեվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերից[2][3][4]։
2005 թվականին նկարահանվել է "Ղազախֆիլմ" կինոստուդիայի "Վոկալային զուգահեռներ" երաժշտական ֆիլմում[5]։
Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
- 1987 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- 1984 Վոկալիստների միջազգային մրցույթի (Իտալիա) դափնեկիր
- 1979 Գլինկայի անվան Վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Скончалась всемирно известная певица Аракс Давтян (չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Araksiya Davtyan (Soprano)
- ↑ «Արաքս Դավթյան»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-07-ին։ Վերցված է 2015-01-04
- ↑ «ВОКАЛЬНЫЕ ПАРАЛЛЕЛИ (2005)» (ռուսերեն)։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2022-07-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արաքսյա Դավթյան Archived 2021-11-29 at the Wayback Machine.
- Արաքսյա Դավթյանի կատարումները youtube-ում
- Բերդավան գյուղում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Սոպրանոներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Հուլիսի 28 մահեր
- 2010 մահեր
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայ սոպրանոներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ