Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված էհոկտեմբերի 8, 1952
Անվանված էԿոնստանդին Սարաջյանց
ՏնօրենԱրմինե Պողոսյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Մամիկոնյանց 34բ

Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց, երաժշտական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ կառավարությանն առընթեր արվեստի գործերի վարչության 1952 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանով Երևանում բացվել է երաժշտական դպրոց, որը տեղակայվել է Ա. Միկոյանի անվան վարչական շրջանի մեկհարկանի հին շենքում, ունեցել է 6 դասասենյակ և 35 աշակերտ։ Դպրոցը հիմնադրվել է երաժիշտ Ջիվան Տեր-Թադևոսյանի և նրա շուրջը համախմբված մանկավարժների ջանքերով։ Ի սկզբանե դպրոցում գործել են 3 բաժիններ՝ դաշնամուրի, լարային և տեսական առարկաների։ 1953 թվականից կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի նախաձեռնությամբ դպրոցում ստեղծվել և մինչ օրս գործում է ստեղծագործական բաժինը։

1954 թվականից դպրոցն անվանակոչվել է երաժշտական-հասարակական գործիչ Կոստանտին Սարաջևի անունով։

1956 թվականին Քանաքեռում բացվել է Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի մասնաճյուղ, որի հիման վրա 1957 թվականին բացվել է նոր երաժշտական դպրոց (այժմ՝ Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց)։ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը մեծապես նպաստել է նաև թիվ 13, այժմ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի կազմավորմանն ու կայացմանը։ 1960-ական թվականներին դպրոցը տեղափոխվել է նոր շենք։ 1964-1965 թթ․ երաժշտական դպրոցների հանրապետական առաջին մրցույթում փայլուն հաղթանակ տարան Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի Սերգեյ Արազյանի թավջութակի դասարանի 4 սաները՝ արժանանալով 1-ին և 2-րդ մրցանակների։ Այդ հաջողությունը խթան հանդիսացավ դպրոցի հետագա զարգացմանը։ Ստեղծվեց պատանի թավջութակահարների անսամբլը ( ղեկ․՝ Սերգեյ Արազյան) և կամերային նվագախումբը (ղեկ․ Ա․ Այդինյան)։ 1968-ին Սիգիզմունդ Ներսիսյանի նախաձեռնությամբ բացվեց հանրապետությունում առաջին հարվածային գործիքների դասարանը։ 70-ականներին երաժշտական դպրոցը թևավորեց զարգացման նոր շրջան:1970 թ-ի նոյեմբերին տնօրեն է նշանակվել լարային բաժնի վարիչ՝ թավջութակահար Սերգեյ Արազյանը և քառորդ դար հաջողությամբ վարել այդ պաշտոնը։ Այդ տարիներին իրականացվեցին բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր։ Մանկավարժական և գեղագիտական դաստիարակության աշխատանքներին զուգահեռ կառուցվեց կից մասնաշենքը։ 70- ականնները նշանավորվեցին դպրոցի սաների ակտիվ մասնակցությամբ ավանդական և զանազան հոբելյանների հետ կապված հանրապետական մրցույթներին և փառատոներին։ Մասնակից աշակերտներից 25-ը արժանացան դափնեկրի, դիպլոմակրի և հաղթողի կոչման։ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները 80-ականներին մասնակցեցին ավանդական մրցույթներին, փառատոններին ու ստուգատեսներին և ճանաչվեցին հաղթողներ՝ 26 մենակատար, երգչախումբը, փողային գործիքների, ջութակահարների, թավջութակահարների անսամբլները։ 90- ականների անցումային շրջանի ծանր տարիներին էլ կրթօջախը շարունակեց իր առաքելությունը։ 1993 թ-ից սկսեց գործել երաժիշտ-մանկավարժների կամերային նվագախումբը, որի համերգները հաջողությամբ անցնում էին հանրապետության քաղաքներում և շրջաններում։

Դպրոցի առաջընթացին մեծապես նպաստել են Գեղունի Չթչյանը, Սերգեյ Արազյանը, Սերգեյ Քեչեկը, Դավիթ Զալյանը, Արա Բոգդանյանը, Սիգիզմունդ Ներսիսյանը, Գևորգ Աճեմյանը, Ռոբերտ Պետրոսյանը, Գևորգ Մուրադյանը[1]։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]