Գևորգ Մուրադյան
Գևորգ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1947 (73 տարեկան) Երևան ![]() |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Գևորգ Մուրադյան (մարտի 1, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Արցախի վաստակավոր արտիստ (2009)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, 1986-1987 թվականներին կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։
1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991 թվականին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004 թվականին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[2]։
Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի Ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից։ Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Պարսկաստանում և Խորհրդային միության քաղաքներում։ 2012 թվականին նրա ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում, 2013 թվականին՝ Մոսկվայում, 2015 թվականին՝ ԱՄՆ Լոս Անջելես և Բոստոն քաղաքներում[3][4]:
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր, Մոսկվա, 1983
- Արցախի վաստակավոր արտիստ, 2009[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Մաեստրո Գևորգ Մուրադյանին շնորհվել է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում»։ artsakhpress.am։ Վերցված է 2019-03-01
- ↑ AGBU։ «Գևորգ Մուրադյան»։ www.agbu.am (hy-am)։ Վերցված է 2019-03-01
- ↑ Գևորգ Մուրադյան
- ↑ Գևորգ Մուրադյանի կենսագրությունը avproduction.am կայքում