Գևորգ Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աճեմյան (այլ կիրառումներ)
Գևորգ Աճեմյան
արմտ. հայ.՝ Գէորգ Աճեմեան
Գևորգ Աճեմյան.jpg
Ծնվել էմայիսի 23, 1932(1932-05-23)
ԾննդավայրՄանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1998(1998-12-27)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրԼիոն
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուարեւմտահայերէն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Syria French mandate.svg Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ և Flag of Lebanon.svg Լիբանան
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան, Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան և Բեյրութի ամերիկյան համալսարան (1958)
Ժանրերբանաստեղծություն և պոեմ
ԱնդամակցությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ
ԱշխատավայրՍփյուռք
ԱմուսինՎերա Աճեմեան
Գևորգ Աճեմյան Վիքիդարանում

Գէորգ Վարդանի Աճեմեան (մայիսի 23, 1932(1932-05-23), Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա - դեկտեմբերի 27, 1998(1998-12-27)[1], Լիոն), հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիրիայում, եղեռնից մազապուրծ եղած սասունցիների ընտանիքում։ Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում։ 1948 թվականին ավարտել է «Ալեպպո» քոլեջը, 1958 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Զբաղվել է մանկավարժական աշխատանքով, հայերենի և անգլերենի ուսուցիչ է աշխատել հայկական դպրոցներում, միաժամանակ լիբանանահայ մամուլում տպագրել է արձակ էջեր, տեսական-քննադատական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման։ Միակ ելքը տեսել է հայրենադարձության մեջ։ Եղել է «Սփյուռք» (արևմտահայերեն՝ «Սփիւռք» անվամբ) հանդեսի խմբագիրը։

Տեսական-քննադատական և գրական վերլուծական ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածուում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքահայ գրականության նշանավոր դեմքերից է, հեղինակ է պատմվածքների, վեպերի ժողովածուների։

  • «Հարդգողի ժառանգորդներն» վեպ
  • «Անկարելի պատմութիւն» (1956)
  • «Օրերէն ետք» (1958)
  • «Անորոշութեամբ եւ մասամբ նորեն» (1959)
  • «Անապահովութեան փողոցներ» (1964)
  • «Պիտի չարչարեմ բառերը» (1967)
  • «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ» (1968)
  • «Հաւերժական ճանապարհ» (1975)
  • «Հարդագողի ժառանգորդները» (1983)
  • «Սիմֆոնիա՝ աններդաշնակության մեջ» (1962, անգլերեն) վեպ
  • «Տեսական-քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածու

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անապահովության փողոցներ, Ե., 1968։
  • Պիտի հիշենք երբևիցե Արևմտյան Հայաստանը, Բեյրութ, 1998
  • Rulling over the Ruins, USA, 1999
  • Խօսք ճանապարհի [ա.տ.], 1999։
  • A Time for Terror, USA, 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]