Ջիվան Տեր-Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիվան Տեր-Թադևոսյան
Ի ծնե անունՋոն Տեր-Թադևոսյան
Ծնվել է1926 սեպտեմբերի 14 Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունիսի 27, 1988(1988-06-27) (տարիքը 61) Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՄասնագիտությունԿոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ջիվան Գուրգենի Տեր-Թադևոսյան (Ջոն), (սեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 27, 1988(1988-06-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։ ՍՄԿԿ անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Վ․ Պ․ Պորտուգալովի ջութակի, 1961 թվականին՝ է․ Մ․ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները։ 1952-1959 թվականներին եղել է Երևանի Կ․ Սարաջևի անվան երաժշտական դպրոցի տնօրեն և դասատու։

1959 թվականից ապրել է Մոսկվայում: Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են Տեր-Թադևոսյանի 2 սիմֆոնիաները (1957,1959՝ Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում։ Գրել է նաև՝ սիմֆոնիետ (1983), ջութակի և նվագախմբի կոնցերտ (1977), լարային կվարտետներ (1955, 1967), սիմֆոնիկ պոեմներ՝ «Ե․ Չարենցի հիշատակին» (1963), «ՀեղաՓոխության և կուսակցության մասին» (Վ․ Մայակովսկու խոսքերով, 1966), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» (1970), արևելյան (1956), արաբական (1968), բուրյաթական (1975) թեմաներով, գործիքային պիեսներ, ռոմանսներ, երգեր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 669 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1024898679 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.