Վլադիմիր Սպիվակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Սպիվակով
Vladimir Spivakov 2012.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Վլադիմիր Սպիվակով
Ծնվել է 1944, սեպտեմբերի 12, Բաշկորտոստան
Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դիրիժոր
ջութակահար
Գործիքներ ջութակ
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային կից հատուկ երաժշտական դպրոց
Կայք vladimirspivakov.ru

Վլադիմիր Սպիվակով (սեպտեմբերի 12, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:12|2|0}}), Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում։ Հայրը՝ Թեոդոր Վլադիմիրովիչ Սպիվակովը (1919-1977 թթ.) եղել է ինժներ-տեխնոլոգ, նախքան պատերազմը զորակոչվել է Օդեսայից, ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է, ապա Ուֆայի շարժիչների գործարանում աշխատել է որպես ավագ վարպետ։ Մայրը՝ դաշնակահարուհի Եկատիրինա Օսիպովնան (1913-2002 թթ.) ծնվել է Քիշինևում, մեծացել է Օդեսայում, տեսել է Լենինգրադի բլոկադան։ Եղել է Լենինգրադի շրջանավարտ։ Աշխատել է «Ուդարնիկ» ակումբում, որպես հանդիսավար։

Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ՝ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում, հայրը՝ որպես բժիշկ-դիետոլոգ։ 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից դպրոցում, որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի Յուրա Յանկելևիչի դասարանում։ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Դիրիժոր է 1965 թվականից։ 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1975-1990 թթ. դասավանդել է Գնեսինի անվան Երաժշտական ինստիտուտում։ 1994-2005 թթ. Ցյուրիխում անցել է մաստեր կլաս շրջան։ 1979 թվականին ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։ 1984 թվականին Լեոնարդ Բերնարայնից նվեր է ստացել նրա դիրիժորական փայտիկը։ Ղեկավարում է Ռուսաստանի պետական նվագախումբը։

1989 թվականին Վլադիմիր Սպիվակովը ջութակահարների մրցույթի նախագահն է Իսպանիայում։ 1989 թվականից ապրում է Մոսկվայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։

Ամուսնացել է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սահակյանցի հետ[1]:

Vladimir Spivakov.jpg

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (1978)
  • ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստ (1986)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)
  • Հյուսիսային Օսիայի հանրապետության ժողովրդական արտիստ (2005)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1989) - համերգային ծրագրերի համար 1986-1988
  • Լենինի անվան մրցանակ (1982) - բարձր վարպետության համար
  • Համաեվրոպական Մյունխենի ակադեմիայի մրցանակ (1981)
  • Բարեկամության շքանշան (1994)
  • Հանուն հայրենիքի շքանշան, 3-րդ (1999) և 2-րդ դասեր (2009)
  • Հանուն ծառայության, 2-րդ դաս (Ուկրաինա, 2009)
  • «Դանկեր» շքանշան (Կիրգիզստան, 2001)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (Հայաստան, 1999)
  • Ռուսաստանի տարվա մարդ (մայիս, 2005)
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ (2006)
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոցարտի ոսկե մեդալ (2009 )

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]