Ղազախֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղազախֆիլմ (ղազ.՝ Қазақфильм, Qazaqfılm), գեղարվեստական, փաստավավերագրական և անիմացիոն կինոնկարներ թողարկող ստուդիա Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 — Ալմաթիում հիմնվել է կինոժամանակագրական (կինոխրոնիկայի) ստուդիա[1]:
  • 1936 — կինոժամանակագրական նորաստեղծ ստուդիայում սկսել են թողարկել փաստավավերագրական կինոնկարներ:
  • 1939 — «Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է ղազախական գեղարվեստական կինոյի առաջնեկը՝ «Ամանգելդի» ֆիլմը[1]:
  • 1941 թ. սեպտեմբերի 12 — ստեղծվել է Ալմաթիի գեղարվեստական ֆիլմերի ստուդիան[1]:
  • 1941 թ. նոյեմբերի 15 — Ալմաթիի կինոստուդիան միաձուլվել է պատերազմի պատճառով Ղազախստան տարհանված «Մոսֆիլմ»-ի ու «Լենֆիլմ»-ի հետ և ստեղծվել է գեղարվեստական ֆիլմերի միավորված կենտրոնական ստուդիան [1], որը Ալմաթիում գործել է մինչև 1944 թվականը՝ թողարկելով այդ տարիներին ԽՍՀՄ-ում արտադրված գեղարվեստական ֆիլմերի 80 տոկոսը:

1960 — Ալմաթիի գեղարվեստական և ժամանակագրական ֆիլմերի ստուդիան վերանվանվել է «Ղազախֆիլմ»[1]:

  • 1967 — «Ղազախֆիլմ»-ը թողարկել է ղազախական առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը՝ Աման Հայդարովի «Ինչու է ծիծեռնակի պոչը եղջյուրիկավոր» մուլտֆիլմը[1]:
  • 1968—1981 թվականներին կինոստուդիայի համար 19 հեկտար տարածքի վրա կառուցվել է շինությունների նոր համալիր[2], որտեղ էլ ներկայումս գործում է կինոստուդիան:
  • 1984 — «Ղազախֆիլմ» կինոստուդիային շնորհվել է ղազախական ազգային կինեմատոգրաֆիայի ականավոր գործիչ Շակեն Այմանովի անունը:
  • 2005 - «Ղազախֆիլմ»-ը ձեռնամուխ է եղել իր առաջին խոշոր նախագծի իրականացմանը՝ «Քոչվորը» ֆիլմի նկարահանումներին, որի համար ներդրվել էր 37 միլիոն ամերիկյան դոլար: 2007 թվականին դրան հաջորդել է խոշոր բյուջեով մյուս՝ «Մոնղոլը» ֆիլմ-էպոպեայի նկարահանումը[3]:

Իսկ ընդհանուր առմամբ «Ղազախֆիլմ» կինոստուդիան արդի ժամանակներում իր բյուջեի մեծացման , լուրջ ներդրումների իրականացման կարիք է զգում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կաղապար:Из КНЭ
  2. «Казахфильм»։ «Almatykala»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին։ Վերցված է 20 февраля 2015 
  3. «Kazakhfilm Supports Young Filmmakers, National Image»։ astanatimes.com 
  4. «Минкультуры: бюджет "Казахфильма" следует увеличить многократно»։ «Forbes.kz»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին։ Վերցված է 20 февраля 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]