Արմենուհի Սեյրանյան
Արմենուհի Սեյրանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1967 (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Արմենուհի Արմենի Սեյրանյան (ապրիլի 22, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի թիվ 17 երաժշտական դպրոցը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1996 թվականից աշխատում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 1998 թվականից դասավանդում է նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2009 թվականից՝ դոցենտ։ 2016 թվականից՝ պրոֆեսոր։ Գրել է աշխատություններ, տպագրված կոնսերվատորիայի «Ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածույում» և «Երաժշտական Հայաստան» միջազգային գիտական ամսագրում։ Հանդիսանում է նաև «Շարական» անսամբլի մենակատարը (գեղարվեստական ղեկավար՝ Դանիել Երաժիշտ), որի հետ ելույթներ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Վեհափառ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Արարատ» երգի միակ կատարողն է[2][3]։
Համագործակցել է Ազգային օպերայի կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի, Հայաստանի ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ֆրանսիական «Գզերեմիա» անսամբլի և արտասահմանյան մի շարք մենակատարների հետ։ Ձայնագրվել է Իրանում նկարահանված «Սուրբ կույս Մարիամ» ֆիլմում[2]։
Համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Աշոտ Բաբայանի, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի, դիրիժոր Օհան Դուրյանի և այլոց հետ[2]։
Ձայնագրել է հոգևոր երգերի 3 լազերային սկավառակ, որոնցից մեկը 1996 թվականին թողարկել է Celestial Harmonies ֆիրման ԱՄՆ-ում և այնտեղ արժանացել է «Հոգևոր երգերի լավուգույն ձայնասկավառակ» մրցանակին։ Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում ունի շուրջ քառասուն ձայնագրություններ[2]։
Մենահամերգներով շրջագայել է Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Սիրիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Կորեայում, Սիրիայում, Արցախում և այլ երկրներում[2]։
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Արմեն Տիգրանյան | Անուշ | Անուշ |
Ջուզեպպե Վերդի | Տրավիատա | Վիոլետա |
Տիգրան Չուխաջյան | Արշակ Բ | Օլիմպիա |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հյուսիսային Կորեայում կայացած միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակ և ոսկե գավաթ, մեդալ (2004)
- ՀՀ վաստակավոր արտիստ (2015)
- Ֆրիտյոֆ Նանսենի Ոսկյա մեդալ (2016)
- «Նոր Ոսկեդար» գրականության և արվեստի մրցանակ (2019)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը». 23.05.2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Արմենուհի Սեյրանյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Արմենուհի Սեյրանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայ սոպրանոներ