Աշոտ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բաբայան (այլ կիրառումներ)
Աշոտ Բաբայան
Աշոտ Բաբայան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 1, 1952(1952-06-01) (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, ՀՀ մշակույթի նախարարություն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Աշոտ Վարդանի Բաբայան (հունիսի 1, 1952(1952-06-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, օպերայի, օրատորյալ-կանտատային, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ։ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խորհրդական, խմբագիր։

Կենսագրական տեղեկանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելէ Երևանում 1952 թվականին, ուսուցիչների ընտանիքում։ 1959-1969 թթ. սովորել է Երևանի Ս. Ալավերդյանի անվ. թիվ. 97 դպրոցում, 1963-1968 թվականներին՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, 1969-1973 թվականներին՝ Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում (այժմ՝ Ա. Բաբաջանյանի անվան), 1973-1978 թվականներին սովորել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ՝ Է. Միրզոյանի (ստեղծագործություն), Ա. Տերտերյանի (գործիքավորում), Գ. Չեբոտարյանի (պոլիֆոնիա) դասարաններում։ 1980 թվականից հանդիսանում է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր՝ նախապատվություն տալով մեծակտավ ժանրերին։ Սկզբնական շրջանում զբաղվել է մանկավարժությամբ՝ դասավանդելով գյուղական դպրոցներում, 1993-2004 թվականներին աշխատել է Ա. Տիգրանյանի անվան Երաժշտական դպրոցում, 1994-2000 թվականներին՝ ՀՀ հանրային ռադիոյի «Շարական» անսամբլի տնօրեն։ 1998-2002 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ, 2002 թվականից՝ Ա. Սպենդիարյանյ անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խորհրդական, երաշժտական խմբագիր։

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական մրցույթի դափնեկիր (1978)
  • Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր (1985, երկուսն էլ՝ Մոսկվա)
  • Հանրապետ. (1983, 1993, 1997) մրցույթների դափնեկիր

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալ սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Կապույտ հավերժություն” - սիմֆոնիա-կանտատ, ըստ Լ. Միրիջյանի համանուն պոեմի, մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար (1970 թ.)։
  • “Մագնիֆիկատ” - 3 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, ըստ միջնադարյան մեծացուսցեների (1982 թ.)։
  • “Ռեքվիեմ” - 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված 2-րդ համաշխարհային պատերազմի հաղթանակին և զոհերի հիշատակին, խոսք՝ Ռ. Ռաժդեստվենսկու, Վ. Դավթյանի թարգմանությամբ (1984 թ.)։
  • “Հայկ և Բել” - օրատորիա 5 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի(ոչ ավանդական կազմի) համար, ըստ Մ. Խորենացու պատմության (1986 թ.)։
  • “Երգ կռունկի մասին” կանտատ, խոսք՝ Գ. Էմինի, երգչախմբի և նվագախմբի համար (1977 թ.)։
  • “Շիրազի հիշատակին” - կանտատ, տենորի, երգչախմբի և նվագախմբի համար, խոսք՝ Հ. Շիրազի (1985 թ.)։
  • “Ներբող Հայաստանին” - 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, խոսք՝ Ս. Կապուտիկյանի (1990 թ.)։
  • “Պոեմ” - բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար, խոսք՝ Վ. Թեքեյանի (1995 թ.)։
  • “Շուշիի վերադարձը” - կանտատ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված Շուշիի ազատագրման 10-ամյակին, խոսք՝ Յու. Սահակյանի (2002 թ.)։

Սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Սպիտակ” - սիմֆոնիա՝ նվիրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, մենակատար ալտի, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, արևելյան (ժողովրդական) գործիքների նվագախմբի և մնջախաղի թատրոնի համար՝ կինոկադրերի ցուցադրմամբ (1989-2008 թթ.)։
  • “Մոնթե” - սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (1994 թ.)։
  • “2 կոնցերտ” - ալտի և նվագախմբի համար (1974 թ., 1981 թ.)։
  • “Սիրիուս” կոնցերտ-ֆանտազիա 2 թավջութակի և նվագախմբի համար (1995 թ.)։
  • “Պարետային ժամ... Ցուրտ ու մութ օրեր...” - պոեմ սիմֆոնիկ նվագախմբի համար (1992 թ.)։
  • “Վարիացիաներ” - Ա. Խաչատրյանի թեմայով՝ թավջութակի և նվագախմբի համար (1995 թ.)։
  • “Էլեգիա և պար” - ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2008 թ.)։
  • “Կրկնակի կոնցերտ (Concerto grosso)” - գալարափողի և ֆագոտի համար՝ նվագախմբի հետ (2009 թ.)։

Կամերային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Սոնատ” - ալտի և դաշնամուրի համար (1981 թ.)։
  • “Սոնատ” - թավջութակի և դաշնամուրի համար՝ նվիրված Արցախի հերոս Թ. Կրպեյանին (1993 թ.)։
  • “Սոնատ” - գալարափողի և դաշնամուրի համար (2001 թ.)։
  • “Սոնատ” - բարիտոն սաքսոֆոնի և դաշնամուրի համար (2003 թ.)։
  • “Սոնատ” - տենոր սաքսոֆոնի և դաշնամուրի համար (2004 թ.)։
  • “Երեք պատկեր (Quasi Sonata)” - ալտ սաքսոֆոնի և դաշնամուրի համար (2007 թ.)։
  • “Սոնատ” - տրոմբոնի և դաշնամուրի համար (2007-2008 թթ.)։
  • “Դոդեկաֆոնիայի արվեստ” - 18 մանրանվագների շարք (2003 թ.)։
  • “2 սոնատին” - դաշնամուրի համար (1970 թ., 1999 թ.)։
  • “Հոգեհանգստյան մեղեդի” - դաշնամուրային կվարտետի համար (1984 թ.)։
  • “Օժենի հիշատակին” - (պրելուդ և ֆուգա) մենանվագ ջութակի համար (1992 թ.)։
  • “Էլեգիա” - ջութակի և գործիքային համույթի համար (1994 թ.)։
  • “Սոնատին N1” - շեփորի, ֆագոտի և թավջութակի համար
  • “Սոնատին N2” - ֆլեյտայի, կլարնետի և թավջութակի համար։

Վոկալ ստեղծագործություններ ձայնի և գործիքային համույթի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Օսոն” - խոսք՝ Երվանդ Պարսամյանի (4 մաս)։
  • “Հայրեններ” - խոսք՝ Ն. Քուչակի,
  • “Ափսոսանք”, “Ցնորք ծաղիկ” - խոսք՝ Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյանի։
  • Վոկալ շարքեր և ռոմանսներ դաշնամուրի նվագակցությամբ - Ռազմիկ Լալայանի, Համլետ Կարճիկյանի, Համո Սահյանի, Խաչիկ Հրաչյանի խոսքերով։

Հրատարակված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Սոնատին N 1 շեփորի, ֆագոտի և թավջութակի համար” - «Ամրոց Գրուպ» հրատ., 2012 թ.։
  • “Սիրիուս» կոնցերտ-ֆանտազիա երկու թավջութակի և նվագախմբի համար” - «Վան Արյան» հրատ., 2010 թ.։
  • “Օժենի հիշատակին» մենանվագ ջութակի համար” - «Վան Արյան» հրատ. 2010 թ.։
  • “Five Miniatures” - for Alto saxophone and piano, «Hilltop Music» Publications, London, 2005:
  • “Sonata” - for Tenor saxophone and piano, «Hilltop Music» Publications, London, 2005:
  • “Sonata” - for Baritone saxophone and piano, Hilltop Music Publications, London, 2004:
  • “Ցնորք-ծաղիկ” - ռոմանս՝ Արտակ Արքեպիսկոպոսի խոսքերով, «Արճեշ» հրատ., Երևան, 1995 թ.
  • “Ափսոսանք” - ռոմանս՝ ձայնի և գործիքային անսամբլի համար՝ Արտակ Արքեպիսկոպոսի խոսքերով, «Արճեշ» հրատ., Երևան, 1995 թ.։
  • “Երեք ռոմանս” - Ռ. Լալայանի խոսքերով, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1982 թ.։
  • “Սոնատին” - դաշնամուրի համար, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1982 թ.։
  • “Շուշիի Վերադարձը” - կանտատ, ,«Վան Արյան» հրատ. 2014 թ.։
  • “Ստեղծագործություններ գալարափողի համար” - (1. Սոնատ, 2. Էլեգիա, 3. նախանվագ և վազք)։
  • “Վան Արյան” - հրատ. 2014 թ.։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է Հայաստանի Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից (1990-1995 թթ.` հանդիսանալով երաժշտական բաժնի վարիչ)` կազմակերպելով 2 փառատոներ (1991 թ, 1992 թ.)։ 2001 թ. ին կազմակելպել է Հ. Մեսյանի անվ. փողհարների մրցույթ։ 2002 թ.-ին Հայ երաժշտության փառատոն։

Արձագանքներ կոմպոզիտորի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի` Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված սիմֆոնիան ժամանակակից հայ երաժշտության ուշագրավ ստեղծագործություններից է։ Ազգային ավանդույթներին ստեղծագործորեն մոտեցումը, անաղարտ ճաշակը, նվագախմբի հնարավորությունների, արտահայտչամիջոցների գերազանց տիրապետումը վկայում են սիմֆոնիայի անվիճելի գեղարվեստական արժանիքների մասին” - (ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ - կոմպոզիտոր)։
  • “Աշոտ Բաբայանի Մոնթե սիմֆոնիան մեծ գողարվեստական հետաքրքրություն է ներկայացնում, գրված է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Միանգամայն տեղին և համոզիչ են նրա կողմից կիրառված ժամանակակից արտահայտչական միջոցները… ” - (ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ - կոմպոզիտոր)։
  • “Աշոտ Բաբայանը պրոֆեսիոնալ բարձր մակարդակի կոմպոզիտոր է։ Նա շատ լավ է ծանոթ ալտի հնարավորություններին։ Ես առանձնակի հաճույքով եմ կատարել ալտի համար գրված մեծակտավ նրա բոլոր ստեղծագործությունները” - (ՄԻԽԱԻԼ ԿՈՒԳԵԼ - ալտահար, Իսրայել)։
  • “Աշոտ Բաբայանի թավջութակի և դաշնամուրի սոնատը ունի ուրույն մտահղացում։ Երկու նվագարանների հարաբերակցությունը, որը կառուցված է բանավեճի սկզբունքով, հեղինակը համառորեն պահպանել է սկզբից մինչև վերջ։ Երաժշտական տեքստի բոլոր տարրերը կոմպոզիտորը ներկայացնւմ է կարծես խոշորացված` ընդգծելով մտքի նշանակությունը դարձնւմ է մասշտաբային” - (ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ - երաժշտագետ)։
  • “Ուշագրավ է կոմպոզիտորի համար սկզբունք դարձած երգչախմբի և, հատկապես, նվագախմբի ոչ ավանդական կազմերի կիրառումը, բանաստեղծական խոսքի և երաժշտության ներդաշնակությունը, ձևակառուցման գերազանց զգացողությունը, սոնորիստական հնչության հարստությունը, ազգային երաժշտական ակունքի հարազատությունը” - (ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - երաժշտագետ)։
  • “Գալարափողի և դաշնաամուրի համար գրված Ա. Բաբայանի սոնատը փողային նվագարանների համար հայ կոմպոզիտորի կողմից ստեղծված լավագույն ստեղծագործություններից է։ Հեղինակի կողմից գործիքի հնարավորությունների իմացությունը, երաժշտության ազգային հենքը, ժամանակակից արտահայտչամիջոցների վարպետորեն կիրառումը սոնատը դարձնում է առավել գրավիչ։ Այն իր ուրույն տեղն է գտել գալարափողահարների երգացանկում ” - (Նորայր Գալստյան - գալարափողահար)։