Jump to content

Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված էօգոստոսի 1, 1958
Անվանված էՏիգրան Չուխաճյան
ՏնօրենՆաիրա Վահանյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Ռոստովյան փողոց 23

Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Էրեբունի վարչական համայնքում[1]։

Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի շենքը

Դպրոցը հիմնադրվել է 1958 թվականի օգոստոսի 1-ին։ Հիմնադրման օրվանից դպրոցում գործել են դաշնամուրային, լարային, փողային և ժողովրդական գործիքների բաժինները։ Դպրոցում իրենց մանկավարժական գործունեությունն են սկսել առաջատար մանկավարժներ, արվեստի գործիչներ Էդուարդ Դայանը, Աելիտա Բզնունին, Արաքսի Սարյանը, Կամո Թագվորյանը, Էդուարդ Բադալյանը, Վիլեն Ծատուրյանը, Վահագն Ստամբոլցյանը, Հարություն Գրքաշարյանը, Գևորգ Արմենյանը և այլք[2]։

Դպրոցը կարևոր մասնակցություն է ունեցել հանրապետության երաժշտական արվեստի զարգացմանը, հասարակության հոգևոր դաստիարակությանը։ 1968 թվականին դպրոցում առաջինը բացվել է կիթառի դասարան Էդվարդ Բադալյանի գլխավորությամբ։ 1970 թվականին դպրոցում տեղադրվել է Տիգրան Չուխաջյանի մարմարե հուշարձանը (քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշամ Շահինյան)։ 2001 թվականին դպրոցում բացվել է վոկալ բաժին, մանկավարժների ուժերով ստեղծվել է «Հույս» կամերային նվագախումբը, որը կրում է դպրոցի նախկին շրջանավարտ Մայքլ Գանյանի անունը։ Թողարկվել է կամերային նվագախմբի լազերային սկավառակը, որի մենակատարները դպրոցի լավագույն սաներն էին։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է եղել դպրոցի տնօրեն Սուրեն Միրզոյանը։

Դպրոցի վաստակաշատ մանկավարժներից են դոցենտ Կոլյա Մարտիրոսյանը, մշակույթի նախարարի կողմից ոսկե մեդալի արժանացած Լաուրա Մամյանը, ինչպես նաև ԵՊԿ պրոֆեսորներ՝ Անահիտ Ներսիսյանը, Անահիտ Բոգդանյանը, Սուրեն Զաքարյանը, Էդուարդ Թադևոսյանը, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Սահակյանը։

Դպրոցում ստեղծվել են տարբեր կազմ ունեցող նվագախմբեր, երգչախմբեր. դպրոցն ունի փոքրերի լարային քառյակ, փոքրերի երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ և փողային նվագախումբ։ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցն այսօր միակն է Երևանում, որ ստեղծել է յուրօրինակ վոկալ-գործիքային «Արկուս Կանտուս» անսամբլը՝ ղեկավարությամբ Նատալի Գալստյանի։ Դպրոցում բացվել են թառի, քամանչայի, ուդի և քսիլոֆոնի դասարաններ։ Դպրոցը ունի մեծ և փոքր դահլիճներ, ակադեմիական լսումների և վարպետության դասերի համար նախատեսված հատուկ լսարան։ Դպրոցը հիմնանորոգված է, կա թեքահարթակ, hարմարեցված է նախասրահը և դահլիճը, որպեսզի սայլակով երեխաները կարողանան մասնակցել դասերին ու համերգներին[3]։

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

  • Ջեմմա Հովհաննեսի Սարգսյան (1958-1969)
  • Աշոտ Աբրահամի Այդինյան (1969-1973)
  • Լևոն Գրիգորի Գրիգորյան (1973-2000)
  • Իրինա Կտրիճի Սարգսյան (2000-2001)
  • Սուրեն Խաչատուրի Միրզոյան (2001-2012)
  • Նաիրա Յուրայի Վահանյան (2012 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահի կողմից 2013 թվականի սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով)

Հայտնի շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]