Նաիրա Վահանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վահանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրա Վահանյան
Ծնվել էմայիսի 1, 1966(1966-05-01) (57 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Նաիրա Յուրայի Վահանյան (մայիսի 1, 1966(1966-05-01), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Վահանյանը ծնվել է 1966 թվականի մայիսի 1-ին Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր)։ 1982 թվականին ավարտել է Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, 1986 թվականին՝ Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, 1991 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի (Է. Ապրեսովայի դասարան) դաշնամուրի բաժինը։

Դասավանդել է Վանաձորում, 1995-1996 թվականներին՝ Մոսկվայի N 138 դպրոցում, նաև Իսահակ Դունաևսկու անվան (դասատու, կոնցերտմայստեր), 1996 թվականից՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (եղել է դասատու, ապա՝ դաշնամուրի բաժնի վարիչ), 2011 թվականից (միաժամանակ)՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում (եղել է դաշնամուրի բաժնի վարիչ)։ 2012 թվականին դարձել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն։

2007 թվականին դարձել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» անդամ, 2016 թվականին՝ փոխնախագահ։ 2017 թվականին դարձել է «Էդվարդ Միրզոյանի հիշատակի հիմնադրամի» տնօրեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։