Արաքսի Սարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսի Սարյան
Ծնվել էօգոստոսի 17, 1937(1937-08-17)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 26, 2013(2013-09-26) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ, արվեստագետ և երաժիշտ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
 Araksi Sarian Վիքիպահեստում

Արաքսի Արծրունու Սարյան (Հարությունյան)[1] (օգոստոսի 17, 1937, Լենինական - սեպտեմբերի 26, 2013, Երևան[2]), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսի Սարյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի), դերասան, Լենինականի դրամատիկական թատրոնի տնօրեն Արծրունի Հարությունյանի ընտանիքում։ Սովորել է Լենինականի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում (ավարտել՝ մեդալով) և Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (գերազանց դիպլոմով)։ 1955 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմա-տեսական բաժին։ 1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, Ռոբերտ Աթայանի ղեկավարությամբ։ 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը՝ որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965-1968 թթ.)։ 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19-20-րդ դարեր) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի Տիգրան Չուխաջյանի և Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցներում որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր։ 1968 թվականից մինչև կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Վարել է երաժշտության պատմությանը վերաբերող տարբեր դասընթացներ։ 1995 թվականից եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ։ 1966 թվականից դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ Մինչ կյանքից հեռանալը եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահ։ 2004 թվականից եղել է ՀՀ պետական մրցանակների երաժշտության ոլորտի նախագահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • գիտական՝ աշխատություններ, մենագրություններ, գրքերի հեղինակ, խմբագիր և թարգմանիչ
  • զեկուցումներ գիտաժողովներում
  • համերգների ներածական խոսք, մեկնաբանություն
  • ռադիո-հեռուստահաղորդումներ
  • հոդվածներ, գրախոսություններ՝ միութենական և հանրապետական մամուլում, ամսագրերում, թերթերում

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեր հին երգերը», հոգևոր, գեղջկական, աշուղական, քաղաքական երգերի ընտրանի՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված համերգաշարից։ Առաջաբան՝ Ա. Սարյանի, «Արճեշ», Երևան, 2001, 107 էջ
  • «Հայ քաղաքային ժողովրդական երգերի հատընտիր»։ Կազմող՝ Ա. Սարյան, «Կոմիտաս», Երևան, 2010, 192 էջ
  • «Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը»։ Կազմող և խմբագիր՝ Ա. Սարյան, «Կոմիտաս», Երևան, 2013, 351 էջ
  • «Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ»։ Ամրոց գրուպ, 2015, 239 էջ[4][5]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Հայուհիներ"։ Հանրագիտարան երկու հատորով, "Ամարաս", Երևան, 2011, էջ 363
  • В. Залян, "Мой педaгог - Аракси Сарьян", Երաժշտական Հայաստան ամսագիր, թիվ 3, 2005, էջ 20-22

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30 
  2. «Արաքսի Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30 
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. Սարյան Արաքսի (2015)։ Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ։ Արաքսի Սարյան (հայերեն)։ Amrotsʻ Grup։ ISBN 9789994131822 
  5. «Արաքսի Սարյանի ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]