Մեդեա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեդեա Աբրահամյան
Մեդեա.jpg
Ի ծնե անուն Մեդեա Վարդանի Աբրահամյան
Ծնվել է մարտի 8, 1932(1932-03-08) (87 տարեկան)
Հայաստան
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն թավջութակահար
Գործիքներ թավջութակ
Շրջանավարտ Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Մեդեա Վարդանի Աբրահամյան (մարտի 8, 1932(1932-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)։ Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի (1956 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Երևանում: 1941-1950 թթ. սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Կոնստանտին Խիզանյանի և Լևոն Գրիգորյանի դասարան): 1950-1953 թթ. կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Լևոն Գրիգորյանի դասարան): 1953-1956 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ ուսանելով աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում[1]: 1955 թվականին Պրահայի Հանուշ Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է:

Հայ առաջին թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։ Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Théâtre des Champs Elysées», «Salle Pleyel», Բուենոս Այրեսի «Teatro Colón», Լյուքսեմբուրգի «Grand Théâtre», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր: Որպես երաժշտական փառատոների ժյուրիի անդամ և նախագահ՝ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր:

1957 թվականից դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960 թվականից՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1983 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա դպրոցն այսօր լայն ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նրա հայ, ռուս, չինացի, իրանցի և տարբեր այլ ազգությունների ուսանողներն այսօր փայլում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի և այլ երկրների բեմերում: Եղել է Երևանի քաղաքային Սովետի պատգամավոր (1965):

Թավջութակային գրականության բազում ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասի առաջին կատարողն է եղել, գրվել են Մեդեա Աբրահամյանի կատարողական արվեստի շնորհիվ: Նրան նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ (Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, Արտեմի Այվազյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան, Մարտուն Իսրայելյան, Աշոտ Զոհրաբյան, Ռուբեն Սարգսյան, Էմին Արիստակեսյան, Էդուարդ Հայրապետյան, Ալեքսանդր և Վարդան Աճեմյաններ, Սեպուհ Աբգարյան, Ալիսիա Թերզյան, Լևոն Աստվածատրյան, Սուրեն Զաքարյան, Էդուարդ Սադոյան, Յուրի Գևորգյան, Իզաբելլա Արազովա, Ֆելիքս Գլոնտի, Զոլտան Ալմաշի, Եժի Մլոդիևսկի, Թենգիզ Շավլոխաշվիլի, Յուրի Լանյուկ և ուրիշներ) :

Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ[2][3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (2-րդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (1-ին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (1-ին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012[4]
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ, 2017[5]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018[6]

Մեջբերումներ Մեդեա Աբրահամյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Իմ երջանկությունը ես որոնել եմ երաժշտության հետ անմիջական շփմամբ: Այն ինձ համար եղել է ինքնարտահայտման միակ միջոցը, ունկնդրին իմ ձայնը հասցնելու միակ հնարավորությունը:
- Մեդեա Աբրահամյան
Aquote2.png


Մեջբերումներ Մեդեա Աբրահամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մեդեա Աբրահամյանը նշանավոր, տաղանդավոր, վիթխարի մասշտաբի տեր կատարող է: Իր համերգային-կատարողական լայն գործունեությամբ նա հայտնի է ոչ միայն Խորհրդային միությունում, այլև նրա սահմաններից դուրս: Հատկապես ցանկանում եմ նշել նրա ներդրումը խորհրդային կոմպոզիտորների կողմից թավջութակի համար գրված երկերի ստեղծման գործում: Մասնավորապես, եթե չլիներ նրա ոգեշունչ արվեստը, մենք չէինք ունենա հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների մի ամբողջ շարք:
- Թավջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Գրեմի հնգակի մրցանակակիր Մստիսլավ Ռոստրոպովիչ
Aquote2.png
Aquote1.png Իմ ամենասիրելի երևույթներից մեկը, որ ընկալում եմ որպես հրաշք, Մեդեա Աբրահամյանն է: Չկանխատեսվող մտածողություն, տարերայնություն, ոչ սովորական անհատականություն, որում գերիշխողը երաժշտությունն է:
- Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյան
Aquote2.png


Aquote1.png Մեդեայի արվեստը վաղուց ի վեր առաջ է անցել գերադրական աստիճանի որակումներից և ձեռքբերել հայկական կոնյակին բնորոշ հատկանիշներ:
- Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյան
Aquote2.png


Aquote1.png Թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանն արտասովոր արվեստագետ է: Նրան ճանաչում և գնահատում են Եվրոպայում: Հնչյունի այնպիսի որակ, ինչպիսին ունի նա, հազվադեպ է պատահում: Նրա կատարման իրական հմայքը հաղորդում է ջերմ խառնվածքը, որը ղեկավարվում և հաղորդվում է փայլուն բանականությամբ: Դա՛ է նրա հիասքանչ կատարման հիմնական աղբյուրը:
- Երաժշտական քննադատ, ակադեմիկոս Նապոլեոն Կաբրերա (Արգենտինա)
Aquote2.png


Aquote1.png Մեդեա Աբրահամյանի փայլուն, անկրկնելի տաղանդն ու արվեստը և, անտարակույս, ստեղծագործական շահագրգռվածությունն ուղղակի շնչավորեցին թավջութակի հայ երաժշտության առաջընթացը: Հայ գործիքային երաժշտության ոչ մի ժանր այնպիսի վերելք չապրեց, ինչպես թավջութակային երաժշտությունը:
- Կոմպոզիտոր, պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյան
Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

  • Աննա Բարսամյան, Արաքսի Սարյան - Մեդեա Աբրահամյան, Երևան, 2000
  • Մեդեա Աբրահամյան - Կատարողի մտորումներ, Երևան, 2014 (հայերեն և ռուսերեն)
  • Ռոզա Եղիազարյան - Մեներգ թավջութակի համար (Մեդեա Աբրահամյանի հուշերը), Երևան, 2016[7]
  • Սերգեյ Մանվելյան - Մեդեա Աբրահամյան, Երևան, 2017[8]

Հոդվածներ

  • Mladá fronta, 1955, 3.června, Praha
  • Рачев Х., Един незабравим концерт, Червено знаме, 1958, 28 ноември, Видин, България
  • 조선 방문 쏘련 예술단 본도 공연, 평얀, 평얀, 1960, 7 월 29 일
  • Jihlava, 1963, červen, Československo
  • Քէրէսթէճեան Գեղամ, Մեդէա Աբրահամեան թաւջութակահարուհի, Աշխարհ, Փարիզ, 25 Յունուար, 1964
  • Саакян Нелли, Глубокая душа виолончели, Коммунист, Ереван, 1969, 5 октября
  • Le soir, 1972, 28 décembre, Beyrouth, Liban
  • Հովհաննիսյան Արմեն, Նվիրում և վաստակ, Սովետական Հայաստան, Երևան, 1973, սեպտեմբերի 23
  • Cabrera Napoleón, Ciclo musical en el Coliseo: No sólo para Armenios, Clarin, Buenos Aires, 2 de mayo de 1973
  • F. E., Embajada Apabullante, El País, 24 de mayo de 1973, Montevideo, Uruguay                                                                                                         
  • Բերկո Մարինա, Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին..., Սովետական արվեստ, Երևան, 1978, № 2
  • Золотова Ирина, Источник взаимного обогащения (Медея Абрамян и армянская виолончельная соната), Советская музыка, Москва, 1978, № 8
  • Բրուտյան Ցիցիլիա, Հայաստան աշխարհի հրաշքներից մեկը, Հայաստան, Երևան, 1994, մայիսի 12
  • Грицевич В., На концерте Медеи Абрамян, Монреаль-Торонто, 1997, Монреаль, Канада
  • Рухкян Маргарита, Вы рождены для виолончели, Новое время, Ереван, 1999, 30 января
  • Դանիել Երաժիշտ, Միջազգային մրցույթների հայազգի առաջին դափնեկիրները, Երաժշտական Հայաստան, Երևան, 2010, № 2
  • Sarkisian Svetlana, Ritterin der armenischen Kunst: Medea Abrahamyan, Köln, 2013, № 1
  • Մանվելյան Սերգեյ, Լեգենդար ավանգարդիստը, Жам, Москва, зима-2017
  • Гомцян Н., Держащая высоту. Медее Абрамян-85, Голос Армении, Ереван, 2017, 22 декабря ևն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]