Ցիցիլիա Բրուտյան
Ցիցիլիա Բրուտյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1920[1][2] Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 21, 2000 (79 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | երաժշտագետ և երաժշտության դասախոս |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[2] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1942)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1951)[1] |
Պարգևներ |
Ցիցիլիա Գևորգի Բրուտյան (սեպտեմբերի 24, 1920[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] - մարտի 21, 2000, Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967):
Գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիցիլիա Բրուտյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 24-ին, Թիֆլիսում։ 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը, 1951 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Վ. Բելյաև, Յ. Կելդիշ)։ 1938-1942 թվականներին երաժշտություն և հարմոնիա է դասավանդել Երևանի դպրոցներում, 1942-1944 թվականներին՝ Երևանի երաժշտական ուսումնարանում։ 1952 թվականին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1952-1957 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների պատասխանատու խմբագիրը։ 1958-1981 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտության ամբիոնի վարիչ (1978 թվականից՝ պրոֆեսոր)։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Հեղինակ է՝ «Շարա Տալյան» (Ա. Անասյանի հետ, 1956), «Արամ Տեր-Հովհաննիսյան» (1962), «Հայրենաբաղձ հնչյուններ» (1962, 1964), «Սփյուռքի հայ երաժիշտները» (1968), «Կոմիտաս» (1969), «Արուս Բաբալյան (1979), «Սփյուռքահայ երաժշտական մշակույթը» (1982), «Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները (1996) գրքերի[3][4][5]։
Ցիցիլիա Բրուտյանը մահացել է 2000 թվականի մարտի 21-ին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շարա Տալյան։ Կյանքն ու ստեղծագործական ուղին։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Հայպետհրատ, 1956 (համահեղինակ)։
- Մարիաննա Սեդմար։ Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957 (համահեղինակ)։
- Հայկանուշ Դանիելյան։ Հայ արվեստի ներկայացուցչի մասին։ Երևան, ՀԹԸ հրատ., 1958 (համահեղինակ)։
- Տաթևիկ Սազանդարյան։ Երգչուհու կյանքը և բեմական գործունեությունը։ Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1959 (համահեղինակ)։
- Արամ Տեր-Հովհաննիսյան։ Կյանքն ու գործունեությունը։ Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Հայպետհրատ, 1962 (համահեղինակ)։
- Հայրենաբաղձ հնչյուններ։ Արտասահմանի հայ երգահանների դաշնամուրային երկեր։ Երևան, Հայպետհրատ, 1964։
- Մեթոդական ձեռնարկ։ Մասսայական դպրոցների երգ-երաժշտության դասատուների համար։ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1964 (համահեղինակ)։
- Իրականացած անուրջներ։ (Երևանի պատանի ջութակահարների անսամբլը)։ Երևան, «Հայաստան», 1966։
- Սփյուռքի հայ երաժիշտները։ Երևան, Հայաստան, 1968 (համահեղինակ)։
- Կոմիտաս։ Կյանքն ու գործունեությունը։ Երևան, Հայաստան, 1969։
- Արուս Բաբալյան։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973։
- Կոմիտասի ստեղծագործութեան մեկնաբանման խորհուրդը։ Առանձնատիպ գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուից (արվեստագիտություն), Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, 1974[6]։
- Երգեր սփյուռքից։ Կազմող՝ Ց. Բրուտյան։ Նոտա։ Երևան, «Սովետական Գրող», 1976։
- Արուս Բաբալյան։ Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Ա. հ., 1979 (համահեղինակ)։
- Հարազատ դպրոց։ Երգեր դպրոցականներու համար։ Ե. Յակոբեան, առաջաբանը՝ Ցիցիլիա Գևորգ Բրուտյան, ԳԱՀԻՐԷ, 1981։
- Հայաստան ապրիր յաւիտեան։ Երգեր դպրոցականներու համար։ Ե. Յակոբեան, առաջաբանը՝ Ցիցիլիա Բրուտյան, ԳԱՀԻՐԷ, 1981։
- Սփյուռքահայ երաժշտական մշակույթը։ ԱՄՆ-ի, Կանադայի և Ֆրանսիայի հայ գաղթօջախների երաժշտական մշակույթը։ Երևան։ «Սովետական գրող», 1982 (համահեղինակ)։
- Ժողովրդական ստեղծագործությունը և պրոֆեսիոնալ արվեստը։ Գիտ. աշխ. միջբուհական թեմ. ժող. (Արվեստագիտությու։ ՀԽՍՀ բարձրագույն և միջն. մասնագիտ. կրթ. մին-թյուն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ, 1985։
- Անցյալի գեղարվեստական ժառանգության ժամանակակից ընկալումն ու օգտագործումը։ Գիտ. աշխ. միջբուհ. թեմ. ժող. (Արվեստագիտություն)։ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտ. կրթ. մին-թյուն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1987:
- Արվեստի առարկաների դասավանդման մեթոդիկայի նորացման հարցեր։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1989 (համահեղինակ)։
- Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները։ Երեւան, «Անահիտ», 1996 (համահեղինակ)։
- Արցախյան ոգին երաժշտության ծիրի մեջ։ (Ակնարկներ, դիմանկարներ, հոդվածներ)։ [Մենագրություններ], Երևան, «Ամրոց», Տիգրան Մեծ, 2000 (համահեղինակ)[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 580.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «AV Production - Ցիցիլիա Բրուտյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-05-06(չաշխատող հղում)
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Բրուտյան, Ցիցիլիա»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2020-05-06
- ↑ Բրուտեան Ցիցիլիա (1974)։ Կոմիտասի ստեղծագործութեան մեկնաբանման խորհուրդը։ առանձնատիպ գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուից (արվեստագիտություն) (հայերեն)։ Երեվանի Խ. Աբովյանի Անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտ
- ↑ Բրուտյան Ցիցիլիա Գեւորգի (2000)։ Արցախյան ոգին երաժշտության ծիրի մեջ։ (Ակնարկներ, դիմանկարներ, հոդվածներ) ։ [Մենագրություններ] (հայերեն)։ Ամրոց։ ISBN 978-99930-801-8-3
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 580)։ ![]() |
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 21 մահեր
- 2000 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ