Լևոն Աբրահամյան (դաշնակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Աբրահամյան
Levon Abrahamyan Pianist 1.jpg
Ծնվել էփետրվարի 16, 1940(1940-02-16)
Եգիպտոսի թագավորություն
ԵրկիրFlag of Egypt (1922–1953).svg Եգիպտոսի թագավորություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Armenia.svg Հայաստան և Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 3, 2018(2018-11-03) (78 տարեկան)
ԱՄՆ
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր և երգեհոնահար
Գործիքներդաշնամուր և երգեհոն
ԱշխատավայրՀայաստանի ազգային կամերային նվագախումբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Էջմիածնի Մայր Տաճար
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Լևոն Աբրահամյան (փետրվարի 16, 1940(1940-02-16), Եգիպտոսի թագավորություն - նոյեմբերի 3, 2018(2018-11-03), ԱՄՆ), հայ դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի փետրվարի 16-ին, Եգիպտոսում։ 1948 թվականին ծնողների հետ հայրենադարձվել է Երևան[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես դաշնակահար, թավջութակահար, երգեհոնահար և դիրիժոր։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ որպես դաշնակահար և երգեհոնահար։ 1970-ականների կեսերից որպես դիրիժոր աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հովանավորությամբ տասնվեց տարեկանից սկսած շուրջ 35 տարի հանդիսացել է Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի երգեհոնահարը։ 1990 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1992 թվականին հիմնել է Լոս Անջելեսի առաջին հայկական կամերային նվագախումբը, որն ունեցել է ընդամենը երկու տարվա կյանք։ Դիրիժորական գործունեությանը զուգահեռ դասավանդել է Գլենդելի միջազգային երաժշտական դպրոցում։

Ժամանակին մշտական կոնցերտմայստերն էր անվանի երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, բազմիցս բեմ է բարձրացել թավջութակահարներ Մեդեա Աբրահամյանի, Գերոնտի Թալալյանի և ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի հետ։

Գոհար Գասպարյանը նրա մասին ասել է. «Լևոնն անգերազանցելի կատարողներից մեկն է իր ասպարեզին մեջ։ Նրա մասին ժամանակին խորհրդային թերթերը գրում էին, որ նվագակցելիս վերանում է աշխարհից, իր պարտիտուրային հետ է, նրան լսելիս զգում ես, որ ավելի լավ է նվագում, քան գրված է։ Շատ կատակասեր մարդ էր, զվարճախոս, նրա հետ օրդ երբեք տխուր ու անհետաքրքիր չէր անցնի... Բախտավոր էի, որ նման դաշնակահար ունեի, ինչպիսին էր բացառիկ տաղանդով օժտված Լևոն Աբրահամյանը, ում հետ ելույթ եմ ունեցել նաև Ամերիկայում։ Մոսկվայում գրել էին՝ կարծես Գոհար Գասպարյանը Բախի հետ է ելույթ ունենում, այնքան որ հրաշալի էր նվագում Լևոնը»[2]։

Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին, ԱՄՆ-ում[3][4]։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նվագակցող[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մենակատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aravot.am/2015/11/05/625713/ 
  2. Մելիք-Իսրայելյան Արմինե (2010)։ Երբ աշխարհն է ծափահարում։ Երևան։ էջեր 54, 345, 346 
  3. «Մահացել է ճանաչված երաժիշտ Լևոն Աբրահամյանը» 
  4. «Յայտնի Դաշնակահար Լեւոն Աբրահամեան Ոչ Եւս Է» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]