Սերգեյ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Աղաջանյան
Sergey Aghajanyan.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 1, 1929(1929-09-01)
Բանդարե Անզալի, Central District
Մահացել էհունվարի 9, 2005(2005-01-09) (75 տարեկանում)
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և fiddler
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Սերգեյ Աղաջանյան (սեպտեմբերի 1, 1929(1929-09-01), Բանդարե Անզալի, Central District - հունվարի 9, 2005(2005-01-09)), հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1981), Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ), հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաջանյանը ծնվել է Պեխլևիում 1929 թ. սեպտեմբերի 1-ին արհեստավոր Համբարձում Աղաջանյանի ընտանիքում։ 1937 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ Սերգեյ Աղաջանյանը տեղի «Քյուշեշ-Դավթյան» հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն։ Հայտնի երաժիշտ Աշոտ Պատմագրյանի առաջարկով 1949 թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան՝ Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը։ 1950 թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբում որպես մենակատար։

1953 թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք՝ Հայաստան։ Երևանում նա ընդունվել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ նախ պրոֆեսոր Շամշյանի ջութակի դասարանը (1952 թ.), այնուհետև՝ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանը (1975 թ.)։

1975 թ.-ին Աղաջանյանը դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

1964 թ.-ին Աղաջանյանը հրավիրվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որպես ինստիտուտի կամերային նվագախմբի ղեկավար։ Այդ նվագախումբը եղել է իր տեսակի մեջ առաջինը և միակը։ 30 տարվա ընթացքում նվագախումբն Աղաջանյանի գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և բազմաթիվ պատվավոր մրցանակների։

1983 թ.-ին ստացել է դոցենտի, 1987 թ.-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1985 թ.-ին Աղաջանյանը ստացել է Հայաստանի վաստակավոր գործչի կոչում։ 1999 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի՝ թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրոկոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։

Աղաջանյանի ստեղծագործությունները բազմաժանր են. վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սիմֆոնիկ նվագախմբի համար և այլն[1]:

Գլխավոր ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբային ստեղծագործություններ. Չորս «Պոլիմոնոդիա» ըստ հայ միջնադարյան տաղերի և շարականների, գրված լարային նվագարանի համար. (հրատարակված ` Երևանում 2001 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ա - «Պոլիմոնոդիա h. 1» «Հավիկ» X դ. (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ., հրատարակված՝ Մոսկվայում 1978 թ.)
  • բ - «Պոլիմոնոդիա h. 2» «Հավուն-հավուն» X դ. (ստեղծման տարեթիվ՝ 1971 թ., հրատարակված՝ Մոսկվայում 1978 թ.)
  • գ - «Պոլիմոնոդիա h. 3» ըստ Ն. Շնորհալիի (ստեղծման տարեթիվ՝ 1978 թ., հրատարակված՝ Երևանում 2001 թ.)
  • դ - «Պոլիմոնոդիա h. 4» ըստ Ն. Շնորհալիի (ստեղծման տարեթիվ՝ 1979 թ., հրատարակված՝ Երևանում 2001 թ.)
  • ե - «Չորս Պոլիմոնոդիա»` ժողովածու: «Նախերգանքի պատանեկություն»` գրված փողային նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1983 թ., հրատարակված՝ Երևանում 2001 թ.)

Գործիքային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոնցերտինո» գրված երկու կլարնետի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1969 թ.)
  • «Խաչքար», պիես ֆլեյտայի, կլարնետի և ֆագոտի համար (եռյակ) (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ., հրատարակված՝ Երևանում 1978 թ.)
  • Սոնատ- ֆանտազիա «Մենախոսություն», գրված մենանվագ թավջութակի համար (ստեղծման տարեթիվ՝ 1982 թ., հրատարակված՝ Մոսկվայում 2002 թ.)
  • Երեք պիես դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 2001 թ., հրատարակված՝ Մոսկվայում 2002 թ.)
  1. ա- «Լքված վանքը»
  2. բ- «Մամռոտ տապանաքարի մոտ»
  3. գ- «Տագնապ»

Վոկալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգաշար «Օմար Խայամի քառյակները» (5 երգ) մեցցո սոպ. ձայնի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1970 թ., հրատարակված է ԱՄՆ-ում)
  • «Ակնա կռունկ» սոպրանոյի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ.)
  • «Ձոն հիշատակի» բարիտոնի և փողային նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1997 թ.)
  • «Հայ արի զինվոր» բարիտոնի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1993 թ.)

Խմբերգային ստեղծագործություններ, գործիքային նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաշտոցյան 4 երգ» արված միաձայն երգչախմբի և դաշնամուրի համար։ (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ.)
  • «Հայ արի զինվոր» պատանեկան երգչախմբի և դաշնամուրի համար (նույնը և մեներգչի համար) (ստեղծման տարեթիվ՝ 1994 թ.)
  • «Ողջույն Արարատ» երգչախմբի և դաշնամուրի համար (նվիրված Թեհրանի Արարատ մարզամշակութային կազմակերպության 50-ամյակին) (ստեղծման տարեթիվ՝ 1994 թ.)
  • Սյուիտ «Տոյ լիլի-լո» մեներգչուհու, երգչախմբի և ժող գործ. նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1977 թ.)
  • «Պոլիմոնոդիկ կանտատ» երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1994 թ.)

Ա. կապպելա խմբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ժողովրդական երգ «Էսոր ուրբաթ պիտեր» եռաձայն երգչախմբերի համար (ստեղծման տարեթիվ՝ 1973 թ., Հրատարակված է Երևանում)
  • Հարսանեկան երկու խմբերգ - «Թագավոր» և «Զնգլո» քառաձայն երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1974 թ.)
  • «Պոեմ նվիրված հողին» երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1974 թ.)
  • Խմբերգային եռապատում - «Տարոնի ժող. երգոր» (ստեղծման տարեթիվ՝ 1986 թ.)
  1. ա- Շուշո
  2. բ- Գիշերվա զանգեր
  3. գ- Պապիկ, մամիկ
  • Խմբերագային եռապատում - «Նոր Նախիջևանի ժող. երգեր» (ստեղծման տարեթիվ՝ 1986 թ. հրատարակված է Երևանում 2010 թ.)
  1. ա- Սիրո երգ
  2. բ- Օրոր
  3. գ- Կատակերգ՝ «Աղջիկ ունեմ հարսնացու»
  • Սերենադա դե Քանարիա (իսպաներեն) քառաձայն երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1999 թ.)
  • պարսկական ժող. երգերի երկու խմբերգաշար գրված Իրանի մշակույթի նախարարության պատվերով. (ստեղծման տարեթիվ՝ 1993 թ.)

երգաշար N 1

  1. ա - «Թոբիո»
  2. բ - «Նինայ և Բինա»
  3. գ - «Մահ բանու»

երգաշար N 2

  1. ա - «Մասոմ մասոմ»
  2. բ - «Լեյլամե»
  3. գ - «Գոլոմի»
  4. դ - «Զոբեյդի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005