Բանդարե Անզալի
Քաղաք | ||
---|---|---|
Բանդարե Անզալի | ||
պարս․՝ بندرانزلی | ||
![]() Քաղաքային բուլվար | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Գիլանի նահանգ | |
Շահրեսթան | Բանդարե Անզալիի գավառ | |
Բախշ | Բանդարե Անզալիի շրջան | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | գիլակի, պարսկերեն | |
Բնակչություն | 144 664 մարդ (2011) | |
Ազգային կազմ | գիլանցիներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
Հեռախոսային կոդ | 0181 | |
Պաշտոնական կայք | anzali.ir | |
| ||
Բանդարե Անզալի կամ Էնզելի (պարս․՝ بندرانزلی), քաղաք Իրանի տարածքում՝ Կասպից ծովի ափին։ Վարչականորեն գտնվում է Գիլանի նահանգի Բանդարե Անզալիի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Նախքան իսլամական հեղափոխությունը՝ 1935 թվականից սկսած, հայտնի էր որպես «Բանդարե Փահլավի»[1]` իշխող Փահլավիների արքայատոհմի (1925-1979) անունով:
Բանդարե Անզալին Իրանի կարևորագույն քաղաքներից մեկն է՝ զբոսաշրջության, տնտեսության և սպորտի տեսանկյունից: Տեսարժան վայրերից է «մանարե» ժամացույցի աշտարակը, բուլվարը, Անզալիի խորշը, Իրանի ամենամեծ ակվարիումը[2]: Քաղաքում կա նաև հայկական եկեղեցի՝ կառուցված 1855 թվականին[3]: Թեհրանի հայոց թեմը պարբերաբար կազմակերպում է ուխտագնացություն՝ դեպի Ռաշթ և Անզալի[4]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանդարե Անզալին կառուցված է Սեֆիդ գետի դելտայում՝ Կասպից ծովի ափին՝ Գիլանի նահանգում: Գտնվում է վարչական միավորի կենտրոն Ռաշթ քաղաքից 45 կմ հյուսիս: Նավահանգստից ոչ հեռու Անզալիի խորշն է, իսկ հարավում անտառապատ Ալբորզի լեռնային համակարգը:
Կլիման խոնավ միջերկրածովյան է, շոգ ամառներով (առավելագույնը՝ 37 °C) և մեղմ ձմեռներով (նվազագույնը՝ -7 °C): Անձրևային օրերի թիվն անցնում է 110-ը[5]:
Բանդարե Անզալին դեռ նախորդ դարից հայտնի էր որպես խավիարի արտադրության կենտրոն: 21-րդ դարի սկզբին սև և կարմիր խավիարի արտադրությունը մշակվել է Ֆինանսների նախարարության վերահսկողության ներքո՝ իրանական ձկնորսական ընկերության միջոցով: Բուծում են հսկայական թառափներ, որոնց մեջ հանդիպում են մինչև 3 մետր երկարությամբ 100 կիլոգրամ զանգվածով հսկաներ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանդարե Անզալին եղել է Կասպից ծովի հարավային ափերին առաջին և ամենամեծ նավահանգիստը: 19-րդ դարում այն աշխույժ առևտուր էր կատարում Ռուսական կայսրության քաղաքների հետ: Այստեղ, բացի բնիկ բնակչությունից, հաստատվել են նաև հայեր, ազարիներ, պարսիկներ, թալիշներ: Քաղաքը չի կորցրել իր նշանակությունը մինչև այժմ՝ կապ հանդիսանալով Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի հետ[6]: Երկաթուղիներով ու բարձրակարգ ավտոխճուղիներով այն կապված է Պարսից ծոցի ափին գտնվող մեկ այլ նավահանգստի՝ Բանդար Աբբասի հետ, որով էժան առևտրային միջանցք է բացում վերոնշյալ երկրների համար՝ դուրս գալու դեպի Հնդկական օվկիանոս[7]:
1919 թվականին, «սպիտակների» գեներալ Անտոն Դենիկինի տասնհինգ նավեր ապաստան են գտնում այստեղ: Սակայն հաջորդ տարի՝ մայիսի 18-ին Անզալիի վրա հարձակվել է Կարմիր բանակի՝ 12 նավերից բաղկացած մի նավատորմ, հաղթել բրիտանական կայազորին և գրավելով «սպիտակների» նավերը[8]: Նավահանգիստում կառուցված քաղաքապետարանը, Միան Փոշթե պալատը և այլ շինություններ տեղի գլխավոր տեսարժան վայրերն են:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էնզելի, հայկական պար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bandar-e Anzali can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3055109" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".
- ↑ Իրանի ամենամեծ ակվարիումը Անզալի նավահանգստում
- ↑ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցին
- ↑ Ուխտագնացություն դեպի Ռաշթ և Անզալի
- ↑ سال رونق تولید
- ↑ Իրան է ժամանում Ռուսաստանի մերձվոլգյան քաղաքների պատվիրակությունը
- ↑ Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանը Սուեզի ջրանցքին այլընտրանք կստեղծեն
- ↑ A Peace to End All Peace, David Fromkin, 1989, pp.458-459.
|