Արամ Շամշյան
Արտաքին տեսք
Արամ Շամշյան | |
---|---|
Ի ծնե անուն | Արամ Հովհաննեսի Շամշյան |
Ծնվել է | 1925 ապրիլի 18 Լենինական Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 17, 2010Երևան | (տարիքը 84)
Մասնագիտություն | ջութակահար մանկավարժ |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Արամ Հովհաննեսի Շամշյան (ապրիլի 18, 1925, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2010), հայ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր (1976)։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1951 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1966-1996 թվականներին՝ դեկան, 1996 թվականից՝ պրոռեկտոր)։
Հանդես է եկել որպես մենակատար, եղել հայ արդի կոմպոզիտորների (Էդգար Հովհաննիսյան, Գագիկ Հովունց, Ա. Նաղդյան և ուրիշներ) որոշ երկերի առաջին կատարողը։ Ունի ֆոնդային ձայնագրություններ, մեթոդական ուսումնասիրություններ, ձեռնարկներ և առանձին երկերի խմբագրումներ[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Արամ Շամշյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Կատեգորիաներ:
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Հունվարի 17 մահեր
- 2010 մահեր
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ջութակահարներ