Էդգար Հովհաննիսյան
Էդգար Սերգեյի Հովհաննիսյան | |
---|---|
Բնօրինակ անուն | Էդգար Սերգեյի Հովհաննիսյան |
Ծնվել է | հունվարի 14, 1930 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1998 (68 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ |
Էդգար Սերգեյի Հովհաննիսյան (հունվարի 14, 1930, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 1998, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962 թ.), ՀԽՍՀ (1972 թ.) և ԽՍՀՄ (1986 թ.) ժողովրդական արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953 թ., դասատու՝ Գրիգոր Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկավար՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974 թվականներին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-1984 թվականներին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991 թվականներին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր։
Հովհաննիսյանը էական նպաստ է ունեցել հայ երաժշտության զարգացման գործում։ Ստեղծել է բալետներ «Մարմար» (1957), «Երկնագույն նոկտյուրն» (1964), «Հավերժական կուռք» (1966), «Անտունի» (1969), Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա. Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982 թ.): Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976 թ.), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987 թ.)։
Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955 թ.), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984 թթ.), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993 թ.), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995 թ.), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981 թթ.), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975 թ.), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984 թ.)։ Թավջութակի մենանվագ սոնատում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և Վ. Տերյանի խոսքերով (20) խմբերգերը։
Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ»[1] երգերի, թատերական և կինո երաժշտության։
Էդգար Հովհաննիսյանը եղեղլ է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1971 թթ.), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թթ.)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967 թ.
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1979 թ.
- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր, (Մոսկվա, 1957 թ.)
- Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, 1984 թ.
- Տիտոգրադի պատվավոր քաղաքացի
- Երևանի պատվավոր քաղաքացի, 1998 թ.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գասպարյան Ի., Էդգար Հովհաննիսյան, Երևան, 1969
- Генина Л., Эдгар Оганесян, М., 1959
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդգար Հովհաննիսյան կատեգորիայում։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- ↑ «SARTARABAD - KOHAR | ՍԱՐԴԱՐԱՊԱՏ - ԳՈՀԱՐ | Live in Lebanon 2015 - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2020-12-21
- Հունվարի 14 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 1998 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Օրհներգերի հեղինակներ
- Օպերային կոմպոզիտորներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ