Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սվետլանա Սարգսյան (այլ կիրառումներ)
Սվետլանա Կորյունի Սարգսյան
Ծնվել է հունվարի 24, 1945(1945-01-24) (74 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճան արվեստագիտության դոկտոր (1999) և պրոֆեսոր (2001)
Մասնագիտություն երաժշտագետ, մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

Սվետլանա Կորյունի Սարգսյան (1945, հունվարի 24, Թբիլիսի), հայ երաժշտագետ, մանկավարժ։ Արվեստագիտության դոկտոր (1999), պրոֆեսոր (2001), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Սարգսյանը ծնվել է 1945 թվականին, Թբիլիսիում: 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության բաժինը (ղեկավար` պրոֆեսոր Ռ. Աթայան): 1971-1974 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկավար` պրոֆեսոր Գ. Տիգրանով): 1974 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում: 1975 թվականին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում պաշտպանել է թեզ` «Հայ երաժշտության 20-րդ դարի 60-ական թվականների զարգացման առանձնահատկությունները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1978 և 1988 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայում անցել է Որակավորման բարձրացման դասընթացներ: 1999 թվականին Մոսկվայի պետական կոնսերվատորիայում պաշտպանել է «Հայ երաժշտությունը 20-րդ դարի համատեքստում» թեմայով թեզ և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: 2004 թվականից Մոսկվայի Միջազգային երաժշտական միության անդամ է[2][3]:

Ուսումնասիրությունները վերաբերում են 20-րդ դ. հայ երաժշտության գեղագիտության և տեսության հարցերին[4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • International Book of Honor կոչման (ABI, USA), 1998
  • Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակ, 1996
  • Տարվա միջազգային կին կոչում (Միջազգային կենսագրական կենտրոն, Անգլիա), 1994-1995
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2009
  • Հայկական Համաշխարհային Կոնգրեսի մրցանակ (Ռուսաստան), 2011
  • Լեհական մշակույթի վաստակավոր գործչի կոչման (Լեհաստան), 2013
  • ՀՀ Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», 2015[5]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вопросы современной армянской музыки (60-е годы), Е. , 1983.
  • Армянская музыка в контексте XX века, М., 2002.[6]
  • Арам Хачатурян, Научный справочник, Е., 2004.[7]
  • Armenian Music and Composers, Y., 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Սարգսյան Սվետլանա | ՀԿՄ»։ composers.am (en-US)։ Վերցված է 2019-03-11 
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: հ. 4:
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  5. «Գիտության կոմիտե | Կոմիտեի ոսկե մեդալ արվեստագիտության բնագավառում»։ scs.am։ Վերցված է 2019-03-11 
  6. Սարգսյան Սվետլանա Կորյունի (2002)։ Армянская музыка в контексте XX века: Исследование (ռուսերեն)։ Композитор։ ISBN 9785852855114 
  7. Սարգսյան Սվետլանա Կորյունի (2004)։ Арам Хачатурян: Науч.-справ. изд։ Национальная академия наук Республики Армения, Министерство культуры и по делам молодежи РА։ Ереван: Тип. НАН РА։ ISBN 9789994195619 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]