Jump to content

Ջանսուղ Կախիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանսուղ Կախիձե
Բնօրինակ անուն
վրաց.՝ ჯანსუღ კახიძე
Ի ծնե անուն
վրաց.՝ ჯანსუღ კახიძე
Ծնվել էմայիսի 26, 1936(1936-05-26)[1] կամ մայիսի 26, 1935(1935-05-26)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Մահացել էմարտի 8, 2002(2002-03-08)[2] կամ մարտի 7, 2002(2002-03-07)[1]
Թբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1958)
Պարգևներ
 Jansug Kakhidze Վիքիպահեստում

Ջանսուղ Իվանովիչ Կախիձե (վրաց.՝ ჯანსუღ კახიძე, մայիսի 26, 1936(1936-05-26)[1] կամ մայիսի 26, 1935(1935-05-26), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2002(2002-03-08)[2] կամ մարտի 7, 2002(2002-03-07)[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի դիրիժոր, կոմպոզիտոր, երգիչ[3]։ ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանսուղ Կախիձեն ծնվել է 1936 թվականի մայիսի 26-ին՝ Թբիլիսիում, գինգործների ընտանիքում[4]։

1958 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, իսկ 1963 թվականին ասպիրանտուրան։ Աշխատանքային փորձ է ձեռք բերել Ֆրանսիայում։ 1962-1971 թվականներին եղել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1965-1968 թվականներին գլխավոր դիրիժոր)։

1971-1973 թվականներին աշխատել է Լոդձի օպերային թատրոնում, որտեղ բեմադրել է Զաքարիա Պալիաշվիլիի օպերան։ Վրաստանի կինոմատուրգների միության անդամ[5]։

Մահացել է 2002 թվականի մարտի 7-ին՝ Թբիլիսիում[6]։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Որդին՝ Վախտանգ Կախիձեն ևս դիրիժոր և կոմպոզիտոր է։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ - 1985
  • Խորհրդային Վրաստանի Ժողովրդական արտիստ - 1978

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. [https://web.archive.org/web/20160304094400/http://www.forumklassika.ru/archive/index.php/t-20131.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Джансуг Кахидзе (1936—2002) [Архив] — ForumKlassika.Ru]
  4. КАХИДЗЕ в энциклопедии музыки
  5. «Кахидзе, Джансуг Иванович — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2017-02-13-ին. Վերցված է 2016-04-16-ին.
  6. Джансуг Кахидзе (Jansug Kakhidze) — биография — российские композиторы — Кино-Театр. РУ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանսուղ Կախիձե» հոդվածին։