Անատոլի Պապյան
![]() | |
| Ծնվել է | Նոյեմբեր 25, 1924 |
| Ծննդավայր | Երևան, Հայաստան |
| Վախճանվել է | Հունվար 23, 2007 |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Ազգություն | Հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)[1] |
| Մասնագիտություն | նկարիչ և դասախոս |
| Ուսուցիչ | Բորիս Իոգանսոն[1] |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Զավակներ | Մարիամ Պապյան, Արա Պապյան, Վահագն Պապյան, Հայկ Պապյան, Ղազարոս Պապյան |
Անատոլի Ղազարոսի Պապյան (նոյեմբերի 25, 1924[1], Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 23, 2007, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1983), պրոֆեսոր (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1951-1953 թվականներին կատարելագործվել Մոսկվայում։ 1953 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1962 թվականի՝ ԵԳԹԻ-ում[2]
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն աչքի են ընկնում անմիջականությամբ, ժամանակի (1950-1960-ական թվականներ) անհատի ապրումները, նաև հասարակական գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով։ Գունանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու վարպետությունը։
- «Մեղեդի», 1960, ՀԱՊ
- «Մեսրոպ Մաշտոց», 1962, ՀԱՊ
- «Առավոտ», 1978, ՀԱՊ
- «Օջախ», 1983, ՀԱՊ
- «Որդիները», 1965, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա
- «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 1987-2000
- «Գարուն ա, ձուն ա արել», 2000
- «Պար հին ծառերի տակ», 2000, մասնավոր հավաքածու, Փասադենա
Առավել տպավորիչ և հուզական են նրա վերջին շրջանի գործերը՝
- «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 2003, եռապատկեր
- «Առավոտ», 2004
- «Կեսօր», 2004
- «Երեկո», 2004
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981, 1999, 2004), Փասադենայում (2000)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Г. Акопян, Анатолий Папян (буклет), Ереван, 1971.
- Ե. Հովհաննիսյան, Անատոլի Պապյան, «Խորհրդային Հայաստան», 1967 թ., №10։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 132)։ |
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ նկարիչներ
- Հայ պրոֆեսորներ
