Ալիսիա Թերզյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալիսիա Թերզյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1934[1] (89 տարեկան) Կորդովա, Արգենտինա[2] |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դիրիժոր |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Սուրբ Ղազար կղզի եւ Արժանթինի ազգային երաժշտանոցը |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի եւ Արժանթինի ազգային երաժշտանոցը (1954) և Սուրբ Ղազար կղզի |
Պարգևներ | |
Կայք | aliciaterzianscores.wordpress.com |
Ալիսիա Թերզյան (հուլիսի 1, 1934[1], Կորդովա, Արգենտինա[2]), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, հասարակական գործիչ, երաժշտագետ, դասախոս, Encuentros Group համույթի գեղարվեստական ղեկավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսա Թերզյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 1-ին, Արգենտինայի Կորդովա քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի ազգային կոնսերվատորիայի դաշնամուրի և 1959 թվականին ստեղծագործության բաժինները։ Ուսումնասիրությունը շարունակել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, կոմպոզիցիայի դասեր է առել Ալբերտո Ջինասթերիայից։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ միջնադարյան հոգևոր երգարվեստը՝ Տեր հայր Լեոնսիո Դայանի ղեկավարությամբ[3]։ «Grupo Encuentros» ժամանակակից երաժշտության համույթի հիմնադիր-ղեկավար, նախագահում է Argentine Music Council-ը։ Գրել է սիմֆոնիա, ջութակի և Նվագախմբի կոնցերտ, «Ատմոսֆերներ» դաշնամուրի զուգանվագ, կամերային անսամբլային գործեր, սոնետներ ձայնի և դաշնամուրի համար և այլն[4][5]։
1972 թվականից բազմիցս հանդես է եկել Երևանում[6]։ Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Արգենտինայի կոմպոզիտորների միության քարտուղար, Հարավային Ամերիկայի ժամանակակից երաժշտության ընկերության նախագահ, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հայ երաժշտական գործադրություն ընկերության հիմնադիր։ Դասախոսություններ է ունեցել Եյլի համալսարանում (ԱՄՆ), Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեծ դահլիճում, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք համալսարաններում։ Թերզյանը հանդես է եկել տարբեր հանձնաժողովներում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամ, Լոնդոնի, Զագրեբի փառատոներ, Զալցբուրգի «Aspekte» փառատոն, Գրենոբլի սիմֆոնիկ նվագախումբ, Բուենոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարան, «Banco Mayo» հիմնադրամ, «Radio France» և այլն։ Եղել է Արգենտինայի Երաժշտության խորհրդի (CAMU) նախագահը, Երաժշտության միջազգային խորհրդի (CIM, 1990-1993) փոխնախագահը, Երեք Ամերիկաների երաժշտության խորհրդի գլխավոր քարտուղարը (COMTA)[7]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երաժշտության ազգային բարձրագույն մրցանակ (1982)
- Արգենտինայի կոմպոզիտորների միության (1971), ՀԿՄ Կոմիտասի անվան (1983) մրցանակներ
- Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից Ալիսիա Թերզյանին շնորհվել է «Սուրբ Սահակ» և «Սուրբ Մեսրոպ» մեդալներ (1988)
- Միջազգային երաժշտական խորհրդի կողմից՝ «Մոցարտ» շքանշան (1995)
- Թերզյանի մի շարք ստեղծագործություններ պարգևատրվել են Բուենոս Այրեսի քաղաքապետարանի (1964) և Արվեստի ազգային հիմնադրամի կողմից
- 2013 թվականին Թերզյանը Արգենտինայի խորհրդարանի խողմից ստացել է «Արգենտինական մշակույթի գերազանց գործիչ» կոչում
- Ֆրանսիայի կառավարության Ակադեմիական արմավենու շքանշան
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի «Պիկասո Միրո» մեդալ՝ լատինաամերիկյան կոմպոզիտորների աջակցության և տարածման համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Présence Compositrices — 2020.
- ↑ «ԱԼԻՍԻԱ ԹԵՐԶՅԱՆ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»։ komitasmuseum.am։ Վերցված է 2019-04-11
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Ալիսիա Թերզյան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-11-ին։ Վերցված է 2019-04-11
- ↑ «Արգենտինյան տանգոյի երեկո, Ալիսիա Թերզյանը կրկին Երևանում է»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-02-ին։ Վերցված է 2014-04-16
- ↑ «AV Production - Ալիսիա Թերզյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-07-ին։ Վերցված է 2019-04-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Արգենտինահայ դիրիժորներ
- Արգենտինահայ կոմպոզիտորներ
- Արգենտինահայ դաշնակահարներ
- Արգենտինահայ հասարակական գործիչներ
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Հայ երաժշտագետներ