Գեորգի Յարալյան
Գեորգի Յարալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1927 |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 20, 2011 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | 1947-2011 |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ |
Գեորգի Յարալյան Վիքիդարանում |
Գեորգի Յակովի Յարալյան (նոյեմբերի 13, 1927, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 20, 2011, Երևան, Հայաստան[1]), հայ ծաղրանկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2009)[2]։ Հայաստանի «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 13-ին՝ Գանձակում։ 1929 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, 1946 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ 1947 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժին։
Հեղինակ է պլակատների, երգիծանկարների, երգիծական ալբոմների, նրա ձևավորմամբ ու պատկերազարդմամբ լույս են տեսել ժողովրդական սրախոսություններ (1992), «Գյումրվա անեկդոտները» (1993), «Եզոպոսի առակներ» (1994), «Աշնանային քարավան», շուրջ 450 երգիծական գրքեր, որոնք առանձնանում են նրան բնորոշ երգիծանքով ընդհանրացված պատկերային մտածողությամբ, սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով։ Գեորգի Յարալյանը երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում սկսել է կերտել 27 տարեկանից։
Ծաղրանկարներով հանդես է եկել Ոզնի, «Ազգ», «Երևան», «9-րդ հրաշալիք» թերթերում, աշխատակցել է «Կրոկոդիլ» (Մոսկվա), «Քաջ Նազար» (Լոս Անջելես) ամսագրերին։ Մասնակցել է հանրապետական և արտերկրի (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիա, Սիրիա, Իրան, Դանիա, ԱՄՆ) հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությունով հանդես է եկել Երևանում (1978), Դանիայում (2004)։ Ծաղրանկարները տպագրվել են հանրապետական բազմաթիվ թերթերում և ամսագրերում[3]:
1969 թվականին Մոսկվայում Յարալյանը «Վիետնամից տեղում քայլով մարշ» և «Խաղաղություն» երգիծանկարների համար պարգևատրվել է «Երգիծանք-69» ցուցահանդեսի մեդալով[4]։
1997- 2011 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի ծաղրանկարիչը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կյանքի 84-րդ տարում վախճանվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ծաղրանկարիչ՝ սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով, Գեորգի Յարալյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007