Ալիապատ (Բաբեկի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ալիապատ
Əliabad
Կոորդինատներ: 39°13′36″ հս․ լ. 45°23′54″ ավ. ե. / 39.22667° հս․. լ. 45.39833° ավ. ե. / 39.22667; 45.39833
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԲաբեկի շրջան
Բնակչություն9․495 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Ալիապատ (Բաբեկի շրջան) (Ադրբեջան)
Red pog.png

Ալիապատ, նաև Մյասնիկովաբատ[1](այժմ կոչվում է՝ Ալիաբադ, ադրբ.՝ Əliabad), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում[2]։ Գտնվում է անմիջապես Երևան-Նախիջևան ճանապարհի ձախ կողմում: Այժմ գրեթե ընդգրկված է Նախիջևան քաղաքի մեջ և անվանված է Մյասնիկովաբադ[3]:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիապատ տեղանունը ծագում է տեղանուններ կերտող «ապատ» վերջածանցից: Լեզվաբան Պ. Բեդիրյանի ստուգաբանությամբ՝ «Ապատ առաջին հերթին եղել է ածական և նշանակել է բարգավաճ, ծաղկուն, շեն. բնակեցված, բայց ունեցել է նաև գոյականի արժեք նշանակելով այդպիսի վայր»: Հայերեն «ապատ» բառահասկացությունն իր ծագումով փոխառնված է միջին պարսկերենից[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Նախիջևան քաղաքը մտնող հին ու գլխավոր երթուղու մուտքի մոտ գտնվող մի բլրի փեշին: Իսկ այդ բլրի հարթ և ընդարձակ տարածության վրա դեռևս մեր թվարկությունից առաջ կառուցված է եղել ամրաշինությունների մի ամբողջական համալիր, միջնաբերդ: Վերջիններիս ավերակները սկսած` 18-րդ դարի վերջերից արագ կերպով քայքայվել են և այսօր այդ տարածքում գտնվում է քաղաքի հայկական և ռուսական նոր գերեզմանատներն ու տասնյակ բնակելի և այլևայլ շինությունները[3]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին մեծության այս գյուղում` 1873 թվականի տվյալներով, կար 58 տուն բնակչություն, իսկ Ե. Լալայանի տեղեկություններով 1906 թվականին` 103 տուն հայ բնակչություն: Վերջին հայ ընտանիքներն այդտեղից տեղահանվել են 1940-1950-ական թվականներին[3]:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Ալիապատում կանգուն է նրա Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վերջինս գտնվում է գյուղի կենտրոնում և կառուցված է ճեղքված քարերով ու աղյուսով, իսկ պատասխանատու տեղերում օգտագործված է նաև բազալտ: Սուրբ Աստվածածին եկեղեցին իր հորինվածքով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, ունի երկու մուտք` հյուսիսային և հարավային ճակատներում: Այս եկեղեցին, որը հավանաբար կառուցվել է հին եկեղեցու հիմքերի վրա 19-րդ դարում, կրկնում է Նախիջևան քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հորինվածքն ու ճարտարապետական ձևերը: Օրինակ` ծածկի եղանակը, լուսամուտների լայն ու բարձր բացվածքների, գմբեթի ձևը և այլն: Եկեղեցու աբսիդը լուսավորվում է արևելյան որմերում բացված նմանատիպ երեքական լուսամուտներով: Գեղեցիկ տեսք ունի հատկապես այս հուշարձանի խաչաձև ծածկի վրա վեր խոյացող բազմանիստ, աղյուսաշեն ու բրգաձև կոնով սլացիկ գմբեթը[3]:

Ալիապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին, համաձայն նրա հարավային մուտքի կամարի գլխին, պատի շարվածքից դուրս ամրացված քարի վրա քանդակած հինգ տողից կազմված արձանագրության, վերակառուցվել է Ալիապատ գյուղի հասարակության միջոցներով 1887 թվականին` ի հիշատակ իրենց ծնողների: Եկեղեցու հարավային մուտքի առջև կանգնեցված է երկու մույթերի հորինվածքով զանգակատունը, որը ևս աղյուսով է կիրառված: Համաձայն զանգակատան արևելյան մույթի արևելյան երեսի բարձրունքում ագուցված խաչքարի 8 տողից կազմված արձանագրության, այս զանգակատունը կառուցվել է ալիապատցի Յակոբի որդի Վարդանեանի հատուկ միջոցներով` 1854 թվականին: Ժամանակին Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան կողմում կառուցված շենքում գործում էր հայոց ծխական դպրոցը[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 80
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 138-139 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]