Հաջիվար
| Գյուղ | ||
|---|---|---|
| Հաջիվար | ||
| Hacıvar | ||
| 39°12′21″N 45°26′33″E / 39.20583°N 45.44250°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Բաբեկի շրջան | |
| Համայնք | Բաբեկի շրջան | |
| ԲԾՄ | 883 մետր | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 704 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Հաջիվար[1] (ադրբ.՝ Hacıvar), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Տեղակայված է Նախիջևան գետի ստորին հոսանքում՝ գետի ձախ կողմում, Նախիջևան քաղաքից 3-4 կմ հեռավորության վրա[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին մեծության այս բնակավայրից հայերը տեղահան են արվել 1910-1920-ական թվականներին[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջիվարի հուշարձաններից կանգուն է մնացել միայն Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում։ Վերջինս 17-րդ դարի կառույց է, որը հիմնական վերանորոգման է ենթարկվել 19-րդ դարում։ Քառամույթ այս բազիլիկի հյուսիսային մուտքի առջև կառուցված է աղյուսաշար և երկհարկանի զանգակատուն, որի ծածկը քանդված է։ Սուրբ Հովհաննես եկեղեցու մերձակայքում եղած եկեղեցապատական այլ շինությունները և դպրոցի շենքը ժամանակի ընթացքում ավերվել են[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 146 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
| ||||||||||||||||||
|
