Քյուլթափա
Գյուղ | ||
---|---|---|
Մոխրաբլուր | ||
Kültəpə | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Բաբեկի շրջան | |
Համայնք | Բաբեկի շրջան | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1․859 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Քյուլթափա[1] (ադրբ.՝ Kültəpə), Մոխրաբլուր։ Գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։
Նախիջևանի Քյուլ-թափան բնակատեղի է Արարատյան դաշտի հարավարևելյան անկյունում Նախիջևան գետի ձախ ափին, որը սովետական հնագետներին հնարավորություն ընձեռեց ընդհուպ մոտենալու Կովկասի 4-3 հազարամյակների հնագիտական հուշարձանների դասակարգման և թվագրման հարցերին։ Քյուլ-Թախայի երկրորդ վաղբրոնզեդարյան շերտը համադրվեց Պարսկահայքում Կապուտան լճի արևմտյան ափին գտնվող Գեոյ-Բափա բնակավայրի վերին հորիզոնների հետ (մ.թ. ա. 3200-2800), այնուհետև ռադիոածխածնային մեթոդով թվագրվեցին Քյուլ-Թափայի նույն շերտի (2920-90) և Քվացխելեբիի ստորին շերտի (2800-90) նյութերը։
Անդրկովկասի և Արևմտյան Հայաստանի մի խումբ հուշարձաններ պատմա-համեմատական տիպաբանական մեթոդի օգնությամբ դասվեցին 3-րդ հազարամյակի երկրորդ կեսի բնակավայրերի շարքը, իսկ Հայկական լեռնաշխարհի ծայր արևմտյան բնակավայրերի հնագիտական կոմպլեքսները համապատասխան զուգահեռների միջոցով կապվեցին Ասորիք-Պաղեստինի Կիրբետ-Կերակյան, Միջագետքի վաղդինաստիական հորիզոնների և եգիպտական 3-4 րդ դինաստիաների հետ, որոնք ընրգրկում են մոտ մեկ հազարամյա հատված՝ մ.թ. ա. 3200 թվականներից մինչև մ.թ. ա. 2200-2100 թվականները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Ժողովրդի Պատմություն գրքից. հեղինակներ՝ Աղայան Ժ., Առաքելյան Լ.Ս.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|