Նախիջևան գետ
Արտաքին տեսք
(Վերահղված է Նախիջևան (գետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիջևան (այլ կիրառումներ)
| Նախիջևան գետ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 81 կմ |
| Ավազանի մակերես | 1630 կմ² |
| Ջրի ծախս | 5,23 մ³/վ |
| Գետաբերանի տեղակայում | Արակի ջրամբար |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Բադամլի, Ճահուկ, Նորս, Շահապոնք և Սաղուասոնք |
| Երկիր | |
| Երկրամաս | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Նախիջևան, գետ է, որը սկզբնավորվում է Շահապոնք գավառամասի Բջնակի լճակից ու մերձակա անտառապատ ձորերից։ Հոսում է Շահապոնք գավառամասով, Ճահուկ և Նախճավան գավառներով և Նախիջևան քաղաքից ներքև միախառնվում է Արաքս գետին։ Այս գետը ունի 26 սնող վտակներ ու գետակներ (Գոմեր, Եզատունք, Կուքի, Սաղուասոնք, Շահապոնք, Ճահուկ, Նորս և այլն)։ Այն ունի 81 կմ երկարություն և Նախիջևանի տարածքով հոսող ամենաերկար գետն է։ Գետի վրա՝ այժմյան Վայխր և Սալասուզ գյուղերի մոտ, 1980-ական թվականներին կառուցվել են երկու մեծ ջրամբարներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
| ||||||