Jump to content

Նախիջևան գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիջևան (այլ կիրառումներ)
Նախիջևան գետ
Բնութագիր
Երկարություն81 կմ
Ավազանի մակերես1630 կմ²
Ջրի ծախս5,23 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԱրակի ջրամբար
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲադամլի, Ճահուկ, Նորս, Շահապոնք և Սաղուասոնք
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն

Նախիջևան, գետ է, որը սկզբնավորվում է Շահապոնք գավառամասի Բջնակի լճակից ու մերձակա անտառապատ ձորերից։ Հոսում է Շահապոնք գավառամասով, Ճահուկ և Նախճավան գավառներով և Նախիջևան քաղաքից ներքև միախառնվում է Արաքս գետին։ Այս գետը ունի 26 սնող վտակներ ու գետակներ (Գոմեր, Եզատունք, Կուքի, Սաղուասոնք, Շահապոնք, Ճահուկ, Նորս և այլն)։ Այն ունի 81 կմ երկարություն և Նախիջևանի տարածքով հոսող ամենաերկար գետն է։ Գետի վրա՝ այժմյան Վայխր և Սալասուզ գյուղերի մոտ, 1980-ական թվականներին կառուցվել են երկու մեծ ջրամբարներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։