Վերին Ազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազա Վերինից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազա (այլ կիրառումներ)
Գյուղ
Վերին Ազա (Ազադքենդ)
ադրբ.՝ Azadkənd
Կոորդինատներ: 38°55′07″ հս․ լ. 45°49′34″ ավ. ե. / 38.91861° հս․. լ. 45.82611° ավ. ե. / 38.91861; 45.82611
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Այլ անվանումներԱշաղի Ազա
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․096 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Վերին Ազա (Ադրբեջան)
Red pog.png

Վերին Ազա (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Azadkənd - Ազադքենդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում[1][2]։ Գտնվում է Արաքսի ձախակողմյան Գիլան վտակի ստորին հոսանքում, ձախ ափին, Օրդուբադ քաղաքից մոտ 17 կմ արևմուտ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Ազան գտնվում է Մեծ Հայքի պատմական Գողթն գավառում, Գիրան գետի ստորին հոսանքում, անմիջապես գետի ձախ ափին, այգևետ վայրում՝ Օրդուբադ քաղաքից 17 կմ արևմուտք[2]։ Գյուղը 15-րդ դարում հիմնադրվել է պատմական Ազատ քաղաքատեղիի ավերակների վրա և կազմված Է եղել 160-220 տուն հայ բնակչությունից[3][4]։ Գյուղը նախկինում գտնվում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի կազմում, խորհրդային տարիներին՝ Նախիջևանի ԻՍՍՀՕրդուբադի շրջանում[2]:

Գյուղի բնակիչները հայ-թաթարական ազգամիջյան ընդհարումների ժամանակ՝ 1918 թվականի մարտ-հուլիս ամիսներին, հերոսաբար պայքարել են էդիֆ և Խալիլ բեյերի հրոսակների դեմ, որոնց բանակը Վերին Ազան գրավելու համար կորցրել է շուրջ 600 զինվոր[3][4] ու սպա[2]: Թուրքական զորքը գյուղը ենթարկեց ավերածության ու կողոպուտի[2]: Կենդանի մնացած բնակիչները գաղթեցին նախ Ցղնա, ապա Կապան ու Քաջարան[2]: Այս գյուղից վերջին հայ ընտանիքները արտաքսվեցին 1989 թվականին, ազգամիջյան իրադարձությունների ընթացքում[3][4]։

Ենթադրվում է, որ ինչպես Վերին, այնպես էլ Ներքին Ազա գյուղերը իրենց անունները ստացել են Ազատ քաղաքի անվանումից[2][3][4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները եկել են Պարսկահայաստանից 1828-1829 թվականներին: 19-րդ դարի վերջերին ուներ 700 հայ բնակիչ, 1906 թվականին՝ 1492, 1971-ին 235 բնակիչ[2]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին Վերին Ազայի կոլտնտեսությունը միավորում է նաև Ներքին Ազա և Դեր գյուղերը[2]: Բնակիչները զբաղվում էին շերամապահությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մասամբ բանջարաբուծությամբ[2]:

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի դրությամբ գյուղն ուներ միջնակարգ դպրոց, հիվանդանոց, ակումբ և կինո[2]:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել է Գիլանի վրա 1870-ական թվականներին կառուցված և մինչև այժմ գործող հինգաչքանի կամուրջը և Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները[2]: Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հավանաբար հիմնադրված է եղել 17-րդ դարում, գտնվում է գյուղի արևմտյան կողմի բարձունքի վրա։ ճեղքված և կիսամշակ քարով կառուցված, միանավ հորինվածք ունեցող այս հուշարձանից մնում է միայն նրա աբսիդի ու ավանդատների հատվածները[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 38 — 1008 էջ։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ (ՄԱՍ 2)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Նախիջևան՝ Գլուխ երրորդ