Ալեքսանդր Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Աճեմյան
Ալեքսանդր Աճեմյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 25, 1925(1925-08-25)[1][2]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 1987(1987-10-10)[2] (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1955)[1]
Պարգևներ

Ալեքսանդր Վարդանի Աճեմյան (օգոստոսի 25, 1925(1925-08-25)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 10, 1987(1987-10-10)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Վարդան Աճեմյանի և Արուս Ասրյանի որդին է, Վարդան Աճեմյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1971–1987 թթ. դասավանդել է նույն կոնսերվատորիայում։

Ալեքսանդր Աճեմյանի հուշատախտակը Դիլիջանի կոմպոզիտորների տանը

Հեղինակ է հինգ սիմֆոնիաների, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի սիմֆոնիաներ՝ «Սասունցի Դավիթ» (5-րդ, 1955-84 թթ.), «Յոթ երգ Հայաստանի մասին»` ըստ Գևորգ Էմինի (6-րդ, 1979 թ.)։ Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ» (1984 թ.), «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը (1969 թ.), «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957 թ.), բալետային սյուիտ (1961 թ.), կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար (1949 թ.), կոնցերտինո շեփորի և դաշնամուրի համար (1951 թ.), սիմֆոնիկ և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն թատերական ներկայացումների և կինոնկարների համար։ Ալեքսանդր Աճեմյանին հոգեհարազատ էր նաև երգի տարերքը։ Նա հեղինակ է հուզական և քնարական բազում երգերի[3]։

Ալեքսանդր Աճեմյանը հայ երաժիշտներից առաջինն էր, որ սիմֆոնիկ նվագախումբ մտցրեց մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ՝ նրա երկրորդ սիմֆոնիան։

1975 թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1965 թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984 թ.` ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 268.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 268 CC BY-SA icon 80x15.png