Վարդան Աճեմյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարդան Աճեմյան (այլ կիրառումներ)
Վարդան Աճեմյան
Composer Vartan Adjemian.JPG
Բնօրինակ անունհայ․՝ Վարդան Աճեմյան
Ծնվել էապրիլի 27, 1956(1956-04-27) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Վարդան Ալեքսանդրի Աճեմյան (ապրիլի 27, 1956(1956-04-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի ապրիլի 27-ին Երևանում, արվեստագետների ընտանիքում։ Փոքր տարիքից կապված է եղել թատերական աշխարհի հետ, մեծացել է թատրոնում, մշտապես լինելով պապի (Վարդան Աճեմյան) կողքին և շրջապատված ականավոր և տաղանդավոր արվեստագետներով։

1962-1969 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, սակայն այդ տարիներին հատուկ հետաքրքրություն չի դրսևորել երաժշտության հանդեպ և լուրջ սկսել է զբաղվել երաժշտությամբ միայն 17 տարեկանից։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ղազարոս Սարյանի ստեղծագործական դասարան, որն ավարտել է 1978 թվականին։ Ուսանողական տարիներին գրված լավագույն ստեղծագործություններից են «Սիմֆոնիկ պոեմը», «Ժողովրդական երգերի շարանը», Պոլիֆոնիկ սոնատը։

Ուսման տարիների գեղարվեստական աճի լուրջ ապացույցը «Կիկոսի մահը» օպերան էր, որը կոմպոզիտորը ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք։ Առաջին անգամ կոնսերվատորիայի պատմության մեջ դիպլոմային աշխատանքը գնահատվեց «5+»-ով և այդ մասին գրվեց Правда թերթում։ «Կիկոսի մահից» հետո երիտասարդ կոմպոզիտորին երեք ուղեգիր տրվեց։ Առաջինը՝ օպերայի բեմադրության հնարավորությունն էր, երկրորդը՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու հնարավորությունը, երրորդը՝ Աճեմյանը դարձավ Կոմպոզիտորների միության անդամ։ 1981 թվականին Վ. Աճեմյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Ղ. Սարյանի ղեկավարությամբ։ Սկսած 1978 թվականից Աճեմյանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1978 թվականին Նաիրիի շրջանի Քանաքեռավան (Մուրաթափ) գյուղի հանրակրթական դպրոցում բացել է երաժշտական դասարան, որը գործել է մինչև 1984 թվականը։ 1986-1988 թվականներին դասավանդել է Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 1995-2003 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես կոմպոզիցիայի դասատու։ 1987 թվականից աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում է գոծիքավորում և գործիքագիտություն, իսկ 1995 թվականից՝ նաև կոմպոզիցիա[1][2][3]։

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2010)[4]։
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (2004)։
  • ՀԼԿԵՄ մրցանակ Կամերային սիմֆոնիայի և երգերի համար (1987)։
  • «Տարվա լավագույն երգ» մրցանակ «Արցախ» երգի համար (1990 թ)։
  • Թավջութակի կոնցերտի մրցույթի 2-րդ մրցանակ (1993)։
  • Էստրադային երգի հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1993-1994)։
  • ՀՀ ՊՆ կազմակերպած «Զինվորական երգ» հանրապետական մրցույթի մրցանակ։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտաբեմական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիկոսի մահը, օպերա, 1978։
  • Բաղդասար աղբար, անավարտ օպերա ըստ Հ. Պարոնյանի համանուն կատակերգության։
  • Տասներկուերորդ գիշեր, մյուզիքլ ըստ Վ Շեքսպիրի համանուն պիեսի, 1999։

Սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմֆոնիկ պոեմ, 1980։
  • Կոնցերտ սոպրանոյի, մեցցո սոպրանոյի և նվագախմբի համար, 1981։
  • Կոնցերտ նվագախմբի համար, 1981։
  • Սիմֆոնիա N 1, 1986։
  • Սիմֆոնիա N 2, մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար՝ նվիրված Ալ. Աճեմյանի հիշատակին 1990։
  • Կոնցերտ դաշնամուրի, մեցցո սոպրանոյի և նվագախբի համար, 1982։
  • Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, 1994։
  • Տոնական նախերգանք, 1995։
  • Կոնցերտ-ֆանտազիա ֆլեյտայի և նվագախմբի համար՝ նվիրված Ա. Տերտերյանի հիշատակին, 1996։
  • Հավատ, ձոներգ երգչախմբի և նվագախմբի համար, 1998։
  • Սիմֆոնիա N 3, լարային նվագախմբի համար՝ նվիրված Է. Միրզոյանին, 2004։
  • Կոնցերտ N 2, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2006։
  • Հնչյունի թատրոն, կոնցերտային պոեմ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2001։
  • Սիմֆոնիա N 4, մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 2014:

Կամերային-գործիքային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք պիես դաշնամուրի համար, 1973։
  • Հինգ պիես դաշնամուրի համար, 1975։
  • Սոնատ N 1 ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1975։
  • Սոնատ N 1 դաշնամուրի համար, 1975։
  • Պոլիֆոնիկ սոնատ N 2 դաշնամուրի համար, 1976։
  • Բալլադ զինվորի մասին, ձայնի և կամերային նվագախմբի համար ըստ Գ. Մահարու տեքստերի, 1980։
  • Սոնատ ալտ-ֆլեյտայի և թավջութակի համար, 1983։
  • Սոնատ N 2 ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1984։
  • Դաշնամուրային տրիո N 1, 1987։
  • Սոնատ-ֆանտազիա թավջութակի և դաշնամուրի համար, 1993։
  • Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար, 1995։
  • Ղողանջներ, պոեմ դաշնամուրի համար՝ նվիրված դստերը Արուս Աճեմյանին, 1996։
  • Անընդհատ շարժում, դաշնամուրի համար, 1996։
  • Ֆանտազիա, տուբայիի և դաշնամուրի համար, 1998։
  • Սոնատ N 2 (Սոնատ-ֆանտազիա) դաշնամուրի համար, 1999։
  • Լարային կվարտետ՝ նվիրված Ղազարոս Սարյանի հիշատակին, 1999։
  • Կվինտետ պիկոլոֆլեյտայի, տուբայի, վիբրաֆոնի, կոնտրաբասի և դաշնամուրի համար, 1998։
  • Մշակումներ Սայաթ-Նովայի երգերի թեմաներով լարային նվագախմբի համար, 2000։
  • Տոնական նախերգանք, կամերային նվագախմբի համար, 2000։
  • Adventure, ալտ սաքսոֆոնի դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2008։
  • Rubato, պոեմ դաշնամուրի համար, 2000։
  • Տաղ գարնան և սիրո, պոեմ սոպրանոյի և լարային նվագախմբի համար ըստ Գրիգորիս Աղթամարցու տաղերի, 2001։
  • Որմնանկարներ, պոեմ դաշնամուրի համար՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին, 2001։
  • Նովել, սոնատ ալտի և դաշնամուրի համար, 2007։
  • Դաշնամուրային տրիո N 2, 2003։
  • Ինը հայացք, դաշնամուրի համար՝ նվիրված Օլիվյե Մեսսիանի հիշատակին, 2008։
  • Դաշնամուրային կվինտետ, 2009։

Վոկալ-խմբերգային ստեղծագործություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հինգ ռոմանս Վ. Տերյանի և Գ. Մահարու խոսքերով, 1979։
  • Ռոմանսներ՝ խոսք Հ. Սահյանի։
  • Հայաստան վոկալ շարք, խոսք՝ Հ. Շիրազի, 1985։
  • Ձոն սոպրանոյի, երգչախմբի և երգեհոնի համար՝ նվիրված Ամենայն Հայոց կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա Վեհափառին, 1989։
  • Քնարական երգեր, խոսք Հ. Հովհաննիսյանի, 1993։
  • Արտամետյան գիշերներ, խոսք Գ. Մահարու, 1995։
  • Հավատ, երգչախմբի համար a capella, 2000։
  • Քարեր, քարեր Հայաստանի, պոեմ խառը երգչախմբի համար ըստ Հ. Սահյանի համանուն բանաստեղծության, 2009։
  • 1915, պոեմ խառը երգչախմբի համար ըստ Պարույր Սևակի համանուն բանաստեղծության, 2011։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովրդական երգերի մշակումներ
  • Երաժշտություն թատերական ներկայացումների համար
  • Էստրադային երգեր

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պապիկը՝ Վարդան Ալեքսանդրի Աճեմյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատերական գործիչ։
  • Տատիկը՝ Արուս Հարությունի Ասրյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, հայ ականավոր դերասանուհի։
  • Հայրը՝ Ալեքսանդր Վարդանի Աճեմյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր։
  • Մայրը՝ Նաթելլա Լևոնի Աճեմյան, դաշնակահարուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
  • Կինը՝ Սուսաննա Վլադիմիրի Աճեմյան, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ։
  • Ավագ դուստրը՝ Արուս Վարդանի Աճեմյան, դաշնակահարուհի, ՀՀ նախագահի մրցանակակիր, բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։
  • Կրտսեր դուստրը՝ Նաթելլա Վարդանի Աճեմյան, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակույթի նախարարության խորհրդի անդամ է։
  • 2003 թվականից սկսած կազմակերպել է բազմաթիվ մրցույթ-փառատոներ՝ նվիրված Ա. Խաչատրյանին, Ղ. Սարյանին, Բ. Բրիտտենին։
  • 2008 թվականից հանդիսանում է հեղինակային իրավունքները պաշտպանող միջազգային ասոցիացիայի անդամ (SUISA)։

Արձագանքներ կոմպոզիտորի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Աճեմյանը մեր երաժշտության այսօրվա ճանաչված խոշորագույն դեմքերից է։ …Արդարացի կլինի նշել, որ այն, ինչ մինչ հիմա նա ստեղծել է, արժանացել է բարձր գնահատականի…Ցանկանում եմ առանձնահատուկ գնահատական տալ նրա վերջին ստեղծագործությանը՝ Կամերային սիմֆոնիային։ Իր մակարդակով, գեղարվեստական արժեքով սիմֆոնիան խոշորագույն երևույթ է մեր ժամանակակից երաժշտության ասպարեզում։ (Է.Միրզոյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոֆեսոր, 12.08.2005 թ.) Հ.Գ. Անակնկալ։ Իմ այս խոսքից հետո իմացա, որ Սիմֆոնիան նվիրված է ինձ, և վերջապես առիթ ունեմ ասելու այն, ինչ մինչ այս չեմ ասել, որ հարազատություն եմ զգում Սիմֆոնիայի երաժշտության հետ և մինչ այս հետգրությունը խուսափել եմ արտահայտվել։ Պատված և շոյված եմ զգում ինձ։

Կոմպոզիտոր Վ. Աճեմյանի Սիմֆոնիա N3 օժտված է վառ անհատականությամբ, լեզվի ժամանակակից արտահայտչամիջոցներով, որտեղ արտահայտված են կոմպոզիտորի հոգու մտորումները… Ուզում եմ արտահայտել կոմպոզիտորին իմ անկեղծ գոհունակությունը և շնորհավորանքները, որը նվիրել է մեր ունկնդրին այսպիսի բարձրորակ երաժշտական կտավ որը պատիվ է բերում մեր երաժշտական արվեստին և գանձարանին։ (Ա. Հարությունյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, 24.05.2005 թ.)

Վ.Աճեմյանը հանդիսանում է Հայաստանի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը։ Նա փայլուն պրոֆեսիոնալ է, հիանալի երաժշտական երկերի հեղինակ և հավասարապես մեծատաղանդ է ամենատարբեր ժանրերում ստեղծագործելիս… Հատկանշական է, որ վերջին տարիներին արտերկրի հրատարակիչները հարաճուն հետաքրքրություն են ցուցաբերում Վ. Աճեմյանի ստեղծագործության նկատմամբ։ Նրա մի շարք երկեր, հատկապես,վերջին ժամանակներս,հրատարակվել են և հնչում են աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ: (Կոնստանդին Օրբելյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, 15.09.2009 թ.)

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական գործունեության ընթացքում Վ. Աճեմյանը տարբեր մասնագիտությունների գծով ունեցել է շուրջ 200 շրջանավարտ, որոնք աշխատում են տարբեր մշակութային հաստատություններում Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Կոմպոզիցիայի մասնագիտական դասարանի սաները հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր և մրցանակակիրներ են։ Վ. Աճեմյանի սաներից են՝ Մարինե Գյուլումյան (այժմ ապրում է Ֆրանսիայում), Արթուր Աքշելյան (այժմ ապրում է Շվեյցարիայում), Հայկ Մելիքյան, Շուշան Սարգսյան, Ռուբեն Աբրահամյան (այժմ ապրում է Շվեյցարիայում), Եղիշե Մանուչարյան, և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]