Լևոն Գրիգորյան (թավջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Լևոն Գրիգորյան
Ի ծնե անուն Լևոն Արամի Գրիգորյան
Ծնվել է հունիսի 18, 1915(1915-06-18)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 7, 2001(2001-10-07) (86 տարեկանում)
Մասնագիտություն Թավջութակահար
Գործիքներ թավջութակ
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Լևոն Արամի Գրիգորյան (1915, հունիսի 18, Թիֆլիս - 2001, հոկտեմբերի 7, Իսպանիա), թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1941-1944 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահար, 1944-1948 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի դաշնամուրային եռյակի թավջութակահար, 1945-1949 թվականներին՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր։ 1945-1992 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր), երաժշտական դպրոցներում[1]: 1992 թվականից ապրել է Հունգարիայում, ապա՝ Իսպանիայում:

Գրել է թավջութակի և նվագախմբի կոնցերտ, թավջութակի պիեսներ, հեղինակ է մշակումների և փոխադրումների։

Լևոն Գրիգորյանի նշանավոր աշակերտն է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Григоряг Л.А., От трех до семи, Е., 1986.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005